Երազանքների Արհեստանոց

«Բանաստեղծություններ»

04:17, 5 May 2008 .. 0 comments .. Link
Կյանքը պարզապես ծոփք է գույների,

Նույնն է ու թերի՝

Թե հոգով անհաս էս սիրո բերկրությանը,

Եթե կամենում ես ծիածան լինի ՝

Պիտի լսես անձրեվաձայնը,

Թեչե անհույս գամվելով մենությանը՝

Տիեզերքդ աստղաթափ կլինի…

-Դու ճիշտ ես, առանց սիրո ողջն անիծյալ է,

Առանց սիրո մարդը չնչին ածանցյալ է,

Եվ անկարող է նավակով խարխուլ օվկիանը հատել,

Ես բացում եմ հոգու փոքրիկ իմ պատուհանը՝

Երկինքն այսօր անձրեվ է խոստացել….

«Բանաստեղծություններ»

08:50, 29 April 2008 .. 0 comments .. Link

Մկրտում են օդը կռունկները սեվ՝.
Սեր՝մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել…
Բաց արա ամպե վարագույրդ լույս,
Եվ մի քիչ արեվ ,արեվ տուր հոգուս.
Իմ կրծքի տակ հիմա  թիթեռի սիրտ է հեվում՝
Տուր ինձ գույներ՝երջանկությունը պատկերելու…

Մկրատում են օդը ծիծեռնակները սեվ.
Սեր՝ մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել…
Թախիծը բեկվել,ուռենու պես թեքվել՝
Իր գանգուրներն է գետում լվանում՝
Տուր ինձ հնչյուններ՝
Լռությունը որոտով արթնացնելու…


Արթնացավ ալ հորիզոնը
Ու արեվը երկնեց  օդում
Ծիրանագույն խաղաղություն…
Ասես հենց նոր եզերքում ծով՝
Վարդե հրդեհ էր  բռնկվել,
Ու ես վարդոտ իմ ծածկոցով՝
Ծեգի հետ հաշտ
Հրե ծեսի էի բռնվել.
Արթնացավ ալ հորիզոնը
Ու արեվը երկնեց օդում
Ծիրանագույն բանաստեղծություն…



«Բանաստեղծություններ»

11:13, 2 April 2008 .. 0 comments .. Link
Ուղղարկում եմ քեզ գարնան շնչառությունը՝
Հույզի անշուք այս ծրարում
Եվ նրանում
Դաջում եմ ես իմ տաք համբույրը,
Որն հազար էլք ու խոստում ունի դեպի գարուն:
Սերը սառցե բավիղներում
Չի մոլորվի ես դա գիտեմ,
Այն քեզ կհասնի
Ես հավատում եմ…


Գարունը բացում է վարագույրը իր՝
Աչքերդ փակիր՝
Սերը քո սրտին նոր բախյուն է հորինել.
Եվս մեկ զարկ,
Էլի մի թրթիռ
Եվ դու դեռ կարող ես ամեն ինչ ետ բերել:
Ծագեցնում է գարունը լույսը քո սրտի,
Որ հույզը թարթվի,
Որ թերթվեն անցյալի ստվերները անթեվ.
Կգամ ես, դու միայն ձայնիր՝
Սիրուն մեր վայել է գարունն այս վայելել…


-Սիրտս սրտիդ ժապավենող անուրջներում
Հյուր է գալու նոր մի գարուն,
Պատրա՞ստ ես դու
Հույզերի հետ նույնանալուն.
-Ես պատրաստ եմ ամեն ինչի
Սիրույն հանաուն.
Մեր երազը թե չպաղեց ցուրտ  ձյուներում՝
Ուրեմն օրհնյալ է
Ես ոչնչից չեմ վախենում


«Հայտարարություն»

01:47, 11 October 2007 .. 0 comments .. Link

Սրտանց հրավիրում եմ Ձեզ բոլորիդ  WWW.ARMSOUL.COM այցելեք մեզ, մեզ մոտ նույնպես հետաքրքիր է

 



«Բանաստեղծություններ»

10:46, 4 September 2007 .. 1 comments .. Link
Սիրահարվել էի...
Ու փրփուր էր խմում հույզն իմ ծովերից,
Ճերմակ ճայ էի,
Որն ասես ծագել էի նոր հորիզոնից :
Ամենից առաջ դեռ Հասմիկ չեի,
Հետո Հասմիկացա,
Երբ զգացի, հավատացի ու հասկացա,
Որ սրտիս խեցում մարգարիտ ես թաքցրել,
Ինձ ցնորքի մետաքսներ ես հագցրել
Ու նույնիսկ չես էլ հարցրել
Ուզում եմ արդյոք՞ քեզ հետ լուսացնել:
Սիրահարվել էի...

Դատապարտված եմ սեր երգել բարի,
Որ քո մեջ ծագած արեգակը չմարի,
Որ  միշտ հավատաս,
Թե զգացմունք այս  անվերջ է,
Որ ամեն օր դու սիրո համար նոր էջ ես:
Բայց ասես անեծք կա սրտին պոետի՝
Ես միշտ չհասկացված եմ
Պարզապես կարդում ես դու երկերը իմ,
Զարմանում ես ,թե որքան բարդ են
Իմ մեջ բնակվող բանաստեղծն ու մարդը,
Ու չես նկատում հոգուս գաղտնիքն ամենամերկ.
Իմ մեջ փոքրիկ մի աստված կա,
Իսկ քո հոգում արյուն եվ մեղք:
Ուժ տուր ինձ աստված՝
Ցավն այս երկ դարձնել՝
Ես երբեք, երբեք չեմ տրտմել այսչափ,
Բայց այսօր թախիծն իմ ծփանքով անկարգ՝
Հուներն հույզերիս իրար է խառնել,
Ինձ դող տուր աստված՝
Թող թաղծի հիմքերը մի պահ սասանել:
Նա ընդմիշտ գնաց,
Չուզեց իմ սրտի էջերը թերթել,
Ասաց«բարով մնաս,
Ինձ հանուն իզուր ես հոգիդ չարքին գրավ դրել»
Շոյիր հոգուս ծովը,
Մեղմիր թախիծս կանաչը,
Ասա, որ նա լոկ անցվոր էր,
Որ իմը չէր, նա չէր.
Ամեն ինչ պատիր էր,
Ուրեմն թափվի թող այսօր սիրո իմ  «Ծիր կաթինը»
Եվ տառապանքը իմ դառնա բառախաղ:
Ուժ տուր ինձ աստված,
Հույսի դափնիներ,
Որ շուրթերս չզորեն հանկարծ նրան անիծել


«Բանաստեղծություններ»

12:21, 2 August 2007 .. 0 comments .. Link
 

Քեզ փնտրելիս ՝

Փակ գտա բոլոր  դռները սիրո

Եվ ծնկեցի վհատ հուսո պատուհանին.

Լույս կար ,

Երջանկության բույր կար բարի

Բայց բաժանում էր ապակին.

 

Զուր տրվեցի խաբկանքներին,

Ու դու հիմա ինձ ապտակում ես՝

Իմ սիրո դեմ նետելով մի հարց՝

«Ինչու ես նեղացա՞ծ»

 

 

 

Ես հագա անձրեվը քո սփոփանքների,

Որ մարեն թաղծի իմ հրդեհները.

Ինձ շշնջացիր՝

«Մի ՛լար, քեզ համար դեռ նոր է սկսվում ամենը.

Իվերջո արեվդ մտացածին էր»:

 

Շնորհակալ եմ սեր,

Որ հուշեցին ինձ սրտիս տեղը…

 

 

Ծարավեց սիրտս կաթիլներում ծովի

Եվ հորինվեցին հույզի նավակներ,

Անհույս խափկանքներ ծավի ծավի,

Որոնք թվում է, թե նոր կյանքի վարակ են:

Բայց մեզ բաժանող հեռուները հին

Սիրո կապույտին դեռեվս անպարտ են՝

Ներիր սիրո վերջին ակորդը իմ,

Ես հուսահատ եմ…

 

 

Այգաբացին շուրթերդ մեղմ շշնջացին՝

«Սեր արթնացիր՛,

Դու օրհնյալ ես…»

Երջանկության կապույտում ինձ փաթաթվեցիր,

Ինձ ասացիր՝

«Դու իմ աստվածն ես»

Այգաբացին բացում եմ քեզ

Գաղտնիքներից իմ ամենանորը՝

«Առանց քեզ ապրել անկարող եմ»

 

 

Ինձ ափիդ մեջ առ սեր՝

Քեզնից առաջ ես որբ էի,

Քեզնից հետո կվորդեգրվեմ  տառապանքներին,

Իմ երակներում տխրության տոթ է ,

Խորթ է

Առանք քո քամիների

 

 



«Բանաստեղծություններ»

09:04, 28 June 2007 .. 0 comments .. Link
 

 

Սիրտս պատռում է

Մի անհանգիստ բախյուն`

Այն ունի անուն,

Այն հույզերիս նավավարն էր՝

Առաջ , հիմա ու մի ողջ հավերժություն:

Ապրում էր սիրտս,

Բայց փոխվեց վերնագիրը իմ երազանքի

Ու շուրթերս ծարավ

Ըմպեցին անունդ իբրեվ գինի.

 

Եվ տրվեցի խայծ քաղցրությանը,

Հավատացի երջանկության անհունությանը

Ու հեզ եղա հրդեհներին.

Քեզնից առաջ ես անցյալ եի ,

Իսկ հիմա հավատում եմ ապագաին:

 

Սիրո ափում՝ կյանքը չնչին՝

Իսկ դու աստվածն էս իմ



«Բանաստեղծություններ»

09:12, 15 June 2007 .. 1 comments .. Link
Ներկիր թախիծն իմ ծիրանագույն հույսով՝
Ես ուզում եմ շարունակվել,
Քեզնից առաջ ես լոկ կայի, ես լոկ կայի՝
Հիմա ուզում եմ ապրել սովորել,
Մինչ քեզ ՝անցյալս ցիրուցան,
Մինչ քեզ թերի, գերի էի ես ճակատագրին,
Բայց քո սիրով ես վեհացա,
Վեր սլացա
ԵՎ օրհնում եմ սերը սեր իմ :
Ջահ էր ժպիտդ իմ մարած երազներում
Ժպիտդ կանչ էր,աղոթք էր, խոստում,
Դու եկար , որ թախծի հուներն իմ փոխես՝
Սիրում եմ, ես սիրում եմ քեզ………
Ներկիր թախիծն իմ հույզով ծիրանի
Ուզում եմ քեզ հետ փնտրել
Երջանկության կածանը իմ

«Բանաստեղծություններ»

09:06, 15 June 2007 .. 0 comments .. Link
Փակիր աչքերդ,
Պահիր երազանք
Ու ես ափով երկնից կմաքրեմ ամպերը,
Կշաղեմ աստղեր հուրհեր
Եվ կաթ կաթ կմաղի սիրո անձրեվը,
Փակիր աչքերս նուրբ քո ափերով,
Եվ այս աստղե կամուրջներով ՝
Տար ինձ դեպի քո գարունները
Ախ , թե միայն իմանաիր
Որքան քաղցր է քեզ սիրելը...

«Բանաստեղծություններ»

08:56, 15 June 2007 .. 0 comments .. Link
Իմ լռության մեջ դողում էին
Ակորդները քո երդման
Ու սերը իբրեվ անձրեվի բանալի ՝
Փնտրում էր կողպեքն իմ ծարավի.
Սիրո արեվ մի շռայլի ՝
Իզուր է
Դու ջուր ես ես հաուր եմ


«Բանաստեղծություններ»

03:10, 17 May 2007 .. 0 comments .. Link
 

 

Սիրահարվել է արեվը՝

Զուլալվիր,

Սրդիդ շուլալիր շողարձակվող սերը,

Հույզի դեմ ճերմակ դրոշ ծածանիր՝

Փոթորիկն անցել է.

Նիզակները սիրո այսօր նշանառու են ՝

Գեթ մեկ անգամ կյանքում սիրտդ բաց արա,

Ախր քար չէս դու,

Չէ, ու հավատում էս ՝սեր կա, սեր կա, սեր կա.

Մի մերժիր  գինին արշալույսների,

Գարնան խոստումին միքիչ հավատա,

Ժպտա ՝ ես քեզ սիրում եմ

Դու իմ ամենից ամենա….

 



«Բանաստեղծություններ»

03:06, 27 April 2007 .. 0 comments .. Link
Իմ առաջ հոգիդ փակիր մերթ ընդ մերթ,
Որ այն շքեղ պատկերացնեմ,
Մերթ համոզվեմ ու կասկածեմ,
Թե արեվներ կան քո մեջ
Ինձ դեռ անբացահայտ,
Ու դու դեռ իմ դեմ նոր պիտի բացվես,
Պիտի սիրով լցնես հոգիս անհատակ.
Վախենում եմ քեզ խենթի պես սիրահարվել,
Բայց ախր արդեն քեզ ես սիրում եմ ՝
Ինձ մի արգելիր մեկ մեկ երազել ՝
Սերը իմ արդարացումն է....


«Բանաստեղծություններ»

10:07, 26 April 2007 .. 1 comments .. Link
 

Նաիր աչքերիս,

Սուզվիր հույզերի հատակը հեռու՝

Այսօր ուզում եմ քեզ պատմել երազներս.

Տարփանքին սիրո վերջ չի լինելու՝

Քո անունով եմ կոչել բոլոր արշալույսներս...

Ուզում եմ, որ զգաս  համբույրը լույսի,

Եվ ընդունես երջանկության «բարեվը»՝

«Մենակը » քո վերափոխես «երկուսի»

Եվ իմ աչքերում արձակես երազանքիդ աղավնիները:

Նաիր աչքերիս,

Տես ՝ որքան է փոխել ինձ սերը,

Սերը ջնջել է ինձ ծվատող ,անվերջ հատող վերջակետերը,

Ու նոր երազով է կյանքս էջադրում,

Մի նոր երանգով է երիզում բոլոր այն կամուրջները,

Որոնք միշտ դեպի քո սիրտն են բերում:

 



«Բանաստեղծություններ»

03:40, 16 April 2007 .. 855 comments .. Link
Քեզ համար ծովը ջուր է ,
Արցունքը ջուր է
Ուրիշ ոչինչ
Ժպիտը իմ քո աչքերում իզուր մի հյուր էր՝
Հրաշք իզուր, որ հազարափշուր
Կաթեց այտերիս,
Իսկ ինձ համար, անգինս,
Ծովը երազի հաելին է պերճ՝
Ուրեմն վերջ
Արցակում եմ ես աղավնիները  հույզի՝
Միեվնույն է սերս ոչինչ քեզ չի հուշի...
 


«Բանանստեղծություններ»

03:33, 16 April 2007 .. 52 comments .. Link

Սիրտ իմ,
Հալվող անուրջի հեվքի մեջ վերջին՝
Բացիր ներկապնակդ,
Հույզիս դարձիր վրձին,
Գույնիր այս անշունչ կտավը՝
Աշխարհն իմ չնչին.
Միայն դու սիրտ իմ
Ծափիր ծովի նման այնպես անհանգիստ,
Փշրիր հոգում իմ ամեն նավահանգիստ,
Նոր արարմանը դարձիր նախերգանք,
Դեպի աշխարհը բացիր նոր վտակ
Ու ներդաշնակվիր, սիրտ իմ ,հանդարտվիր:
Հալվող անուրջի հեվքի մեջ վերջին
Տուր ինձ ներշնչանք
Ու կապույտ եթեր փռիր թերթերին ճերմակ...
__________________



«Բանաստեղծություններ»

11:17, 11 April 2007 .. 0 comments .. Link

Իմ սեր,
Իմ կյանք,
Իմ պամություն
Ծուռ հաելի եիք,
Ճակատագրի հմայություն,
Բայց իմն եիք,
Ախ, իմն եիք ՝
Վար ու վերելք,
Հաղթանակ ու պարտություն.
Կարծեցի օրհնյալ եմ ես,
Բայց հիմա ամենը անեծք է ու ձյուն:
Գտա քեզ կյանքի փուշ փշրանքներում
Ու ընձյուղվեց իմ մեջ մի պատառ արեվ,
Վերջը թվաց ծով անվերջություն,
Երազ , որ գուցե սահմաններ չուներ:
Բայց ինչ որ թաքուն ձեռագիր իմ մեջ
Էջադրում էր հույզս անկանոն խաղով՝
Ես չասացի որ « սիրում եմ քեզ»,
Եվ լռությունը թվաց ամենազոր.
Պատռվեց կյանքի իմ երկխոսությունը
Ու դարձավ վհատ մենախոսություն
Կյանքը չներեց իմ անփորձությունը
Ու քեզ չներեց՝ որ կյանքն եիր փորձում
Մի սեր,
Մի կյանք,
Մի պատմություն,
Դատարկ մի բեմ,
Դիմակ անդեմ,
Ծափեր, Ծափեր ու լռություն
Իմ մեջ մի նոր տիեզերք էր ձուլվել,
Իսկ ես կարծեցի այն երեխայություն
Հիմա ամենը անեծք է եվ ձյուն.
Անվերնագիր , կիսատ, հեգ հիշողություն,
Բայց իմն է , այն իմն է
Ապրում է իմ մեջ, արարում է ինձ, ու կամաց կամաց մոտեցնու, է աստծուն



«Բանաստեղծություններ»

11:14, 11 April 2007 .. 0 comments .. Link

Ծնողներիս


Այս աշխարհում լույս բարության երկու կաթիլ,
Օվկիան երկու ՝իմ այս փոքրիկ փոքրիկ սրտում
Խեղճ իմ մտքին ՝թեվեր ճերմակ,
Ինձ պինդ գրկած երկու լուսե անվերջություն.
Արեվ երկու՝
Ու մութն անզորէ պերճ գիշերների՝
Իմ սիրտը երկու հրեշտակ ունի

Իմ ըմբոստ հոգու կեսերում երկու՝
Ճերմակ նժարն ես բարի մտքերի,
Իմ խղճի անուշ աղոթքի ձայնն ես,
Հետքն ես հոգուս ճերմակ անուրջների՝
Մայր իմ սիրելի,
Մեծ իմ օվկիանը փոքրիկ սրտիս մեջ,
Իմ առավոտը, արեվս բարի

Գորշ այս աշխարհում՝ ճերմակ իմ արահետ,
Որ գծում ես շուրջս արդարության ճամփաբաժան,
Լույս մանում կյանքիս էջերի մեջ,
Հաղթություն իմ՝ Հայր իմ հարազատ,
Իմ սրտի համար առագաստ ամուր՝
Փոթորկոտ ծովում,
Սանդուխք, որ միտքս հար վեր է հանում՝
Գիտեմ՝ թիկունքդ բիրտ քամիներին,
Բախտիս լույսն ես արարում՝
Բարության նշխար իմ,
Թանկ , հարազատ հայր իմ

Այս մեծ աշխարհում լույս բարության կաթիլ երկու,
Որ եվ ծով են եվ օվկիաններ անհատակ,
Խեղճ իմ մտքին ճերմակ թեվեր երկու,
Ինձ պինդ հյուսված երկու ջերմ կյանք



«Բանանստեղծություններ»

09:43, 11 April 2007 .. 0 comments .. Link

Քո հեռացումով
Ես ատեցի ազատությունը՝
Ինձ էլ թեվեր հարկավոր չեն ազատ ճախրանքին.
Չգիտեմ որտեղ փնտրել հոգու արհոստանոցը,
Ուր փշրված երազն իմ կնորոգվի:
Քո հեռացումով
Ինչ որ անանուն գույն է իջել իմ անուրջներին,
Ու ծրարել է սիրտս անբեկելի թաղծությամբ
Դարձիր
Դու ինձ թողել ես կիսատ,
Դու ինձ թողել ես կիսատ...



«Բանանստեղծություններ»

09:41, 11 April 2007 .. 2 comments .. Link
Քո շշուկները չեն լռել իմ մեջ,
Բոցը կրքի չի մարել դեռ իմ օվկիանոսում,
Ու աչքերիս ծովում խաղաղ՝
Սերը կարոտի ուռկանն է ծգում.
Ծեռքերիդ ճերմակ կամարներն
Իբրեվ երկու կիսալուսին՝
Դեռ գրկում են սիրտն իմ օպալ,
Ու շշնջում, որ քեզ ձուլված
Հոգիս կարող է հավերժ լիանալ.
Քո շշուկները չեն լռել իմ մեջ,
Դու դեռ թեվածում էս ,
Դու դեռ կաս, դեռ կաս՝
Իմ անծիրում ինձ վեհացնում ես,
Ինձ արարում ես,
Սիրում ես...


«Բանաստեղծություններ»

09:08, 11 April 2007 .. 1090 comments .. Link

Երեկո էր...
Մատնվեցի սիրաբույրին,
Հագա ամպե կոշիկներ,
Բայց սերն այսօր իմ վճռից շիկնել՝
Իմ դատավճիռն է ընդունում ցավով.
Ճյուղեր,շատ եին ճյուղերը՝
Սերն ամուր չէր արմատներով...



{ Last Page } { Page 1 of 2 } { Next Page }

About Me

Home
My Profile
Archives
Friends
My Photo Album

Links

Իմ աշխարհը
Իմ ֆորումը

Categories

Duet

Recent Entries

«Բանաստեղծություններ»
«Բանաստեղծություններ»
«Բանաստեղծություններ»
«Հայտարարություն»
«Բանաստեղծություններ»

Friends

Sedo - Buy and Sell Domain Names and Websites project info: armblogs.info Statistics for project armblogs.info etracker® web controlling instead of log file analysis