Բարև ,ինչպե՞ս ես

Ների՛ր ,Հարազատս ...

08:34, 30 April 2007 .. 1 comments .. Link

 

Հարազատս ...

Ինչո՞ւ Ես չեմ կարող գրկել քեզ ,երգել քեզ, ինչո՞ւ:

Ինչո՞ւ օվկիսանոսը պետք բաժանի մեզ կամ ինչո՞ւ լուսինը այս տեսքով ինձ պետք է հունցի  արև ,իսկ քեզ մյուս երեսով ` կարոտդ մանի:

Հարազատս , գիտես` ուզո՛ւմ եմ ծխել ,ծխել  ամպ ,(ո՞վ է ասել `ծխում են միայն ծխախոտ, չէ՞ որ ,երբ լացում ենք ,դառնություն ենք խմում `ջրի փոխարեն), ամպը ծխեմ ,գո՞ւցե մի պահ քեզ հասնեմ ու երգենք: Քրքիրջ փաթաթեմ ամպի  մեջ ու ծխեմ,կարծում եմ անուշ հոտ կունենա կամ գո՞ւցե ծուխը ցավ  ցանի:Հոգնեցի...

Այսօր  ինչ –որ բան պակասել է ինձնից ,գողացել են կամ  գո՞ւցե կտրել ինչ –որ բան ինձնից:Այսօր շատ եմ ուզում զգալ քեզ ,ոչ հեռվից, հեռվից  հոգնել եմ,կարոտս է հոգնել ,էսպես չորացել է  կոկորդիս ու քերում է, հա~րազատս ,իսկ դու  գիշե՛ր ես:

Դու գիշե՛ր ես, գիտե՞ս, իմ գիշերը ,որ ոչինչ չեմ տեսնում ,բայց այնքան բա~ն ես հասկանում,այնքան  ծաղիկ  ու  երազ ,միայն զգում եմ գիշերը ,բայց չես տեսնում:Հիմա դու գիշերս ես , ստե՛ղս ես ,կյանքիս ստեղը ,որ օգնում է նվագել ուրախ նոտաներ , ուզում եմ ճիչ լինել ,ու քո կարոտը քեզ մի պահ ետ բերել:

            Բեմի վրա դեր են խաղում ,իսկ  Ես կյանքում դերեր եմ բաժանում , բաժանում եմ մի կաթիլ  օրորոց,լավ սրա մասին հետո ,չեմ ուզում տխրես ,հարգելիս:

Ես չկա՛մ ,դա հաստատ գիտեմ , կա աշխա՛րհ ,մարդկությո՛ւն, քաո՛ս , հո՛ղ ,արյո՛ւն, հարազա՛տ ,սե՛ր, բայց Ես չկա՛մ ,ու գիտես `ինչո՞ւ եմ դողում ,որ չկամ ,բայց իմ մեջ զգում եմ այս ամենը, իմ մեջ եմ  զգում մարդկությո՛ւնը,չա՛րը , բար՛ին , բե՛մը,ետնաբե՛մը , արցո՛ւնքն ու նրա հա՛մը:

Չէ ՛, մի տխրի՛ր հա, չեմ ուզո՛ւմ տխրես ,ուզում եմ ժպտա՛ս ,ուզում եմ մանկա՛ն ծիծաղ ժպտաս, «մա՛մ»  ժպտաս , ուզում եմ ,որ ...արի՛, ուզում եմ ,որ գաս...

Եսասիրությունս հաղթեց ,տեսա՞ր , քեզ  ցավ հիշեցրի ,բայց իմ ցանկությունը հայտնեցի, ուզում եմ ,ախր շա~տ եմ ուզում ,որ գաս ...

Ների՛ր ,որ վերջը էլի էսպես եղավ ,խոստանում եմ ,ցանկություններս մորթել ու քեզ չտխրեցնել:

Հիմա բարի գիշեր ,լույս  երազներ ու Մասիսի հով Քեզ :  



Ես սիրում եմ ....

08:33, 30 April 2007 .. 0 comments .. Link

 

Ես  սիրում  եմ ինձ ` խենթիս ,սիրում  եմ  գարնան կանաչով ,ծիծեռնակի  երգով  ու գզգզված մազերով:Ես  սիրում  եմ  փողոցիս փոշին   ու  մուտանտ դեմքերով անցորդներիսիրենց ուղեղի ծավալների չափը սեփական ավտոմեքենայի համարանիշ ընտրված (88 կամ  01 ,02 նաև...)  խեղաթյուրված մարդկանց սիրում եմ : Սիրում եմ  երկիրս ` իր կարմիրը ,կապույտը , ծիրանագույնը Ավետի  գրչով ,սիրում  եմ  երկրիս  թատրոնը , ծիծաղելի մարդկային կերպարները ու դրա մեջ ինչ-որ մարդուկի  լսվող կանչը .

-Ազատություն:

Ես սիրում եմ կրոնս ,որը կտրեց ինձ իմ հեթանոս երգերից ,սիրում եմ խաչիս  հզորությունը ,որ իրեն համբուրելով ,գումար է կորզում:

Սիրում եմ երկնքիս կապույտը ,որ ինձ իմ անցյալն է մատնանշում ու երազիս երգ է հաղորդում:

Ես սիրում եմ անձրևի կաթիլը,որ երեկ գիշեր առաստաղից կաթում էր ուղիղ աչքերիս:

Ես սիրում  եմ այս մարդուն ,որ նստած  արտաքնիս մեջ ինչ-որ գաղտնիքներ է փնտրում ,բայց սեփական կոշիկների կեղտը չի նկատում:

Ես սիրում  եմ գիշերս ,որ քո չտեսած աչքերի գույնն է դրոշում Սպասումիս վրա,սիրում  եմ  նույնիսկ այդ հորինված կերպարը:

Ես սիրում եմ այս համակարգչի մկնիկ կոչվող ,բայց ծերացած պապիկի նման `ռոբոտին:

Ես սիրում եմ  այս կրծած շոկոլադին , որը իր լայնացած աչքերով զարմանում է .

-Այսքան շոկ էլ կուտեն բա:

Ես սիրում եմ ,այսօր սիրում եմ ամեն բան ,սիրում եմ հավատս ,որ սիրում եմ բացասականը,չարը ,վատը ,սիրում եմ այս ամենը իր գորշագույն թերություններով ,սիրում եմ այս կեղտերին ,որ հավատում եմ ,թե սիրում եմ...

Սիրում եմ ընթերցողիս , որ երբեք էլ բան չի հասկացել ու չի հասկանա,որ այս տողերի մեջ երկ կամ մեծ բանաստեղծի է փնտրում :

Ես սիրում եմ խանգարված ուղեղս ,սիրում եմ իր բոլոր հարթ ծալքերով,սիրում եմ:

Սիրում եմ օրս ,կյանքս ,սիրում եմ նույնիսկ քո երգը:

Ես սիրում եմ  համարակալված հացի հերթերը ,սիրում եմ աստղերից իջնող կարոտը քո ,սիրում  եմ թշնամուս կլոր սեղանը ,սիրում եմ:

 

Ես  սիրում եմ այն տխմարին ,որ ինձ տարօրինակ էր անվանում ,սիրում եմ նույնիկ նրա տգեղ Կվազիմոդնման դեմքը:

Սիրում եմ այն մարդուն,որ ինձ սովորեցրեց մի քանի հեքիաթ իր իսկ գրչից ,որը նվիրեց ինձ ,չնայած զզվելի հոգի ուներ :

Ես սիրում եմ այն չարը քո աչքերի ,որ կարդում ու զվարճանում ես, սիրում եմ քո մեջ թաքնված քո Եսը ,սիրում եմ:

Ես սիրում եմ ,այս ամենը ,Ս ավելացնելով , իմս ,կարոտս, մուտանտս,տխմարս...

Ինչ լավ է ,որ դուք ապրում եք  իմ չքնաղ ,նողկալի աշխարհի ներկայացուցիչներ, ինչ լավ է ,որ նաև ապրում եք դուք `իմ Հավատս,իմ սպասումս, իմ գրիչս, իմ քաղաքս,իմ տատիկս ու պապիկս,իմ կարոտս ,իմ օրորոցս....

Ես սիրում եմ ...

Երևի այն գժերի կողքին այսօր նոր  մահճակալ է ազատվել:

Սիրում եմ .սիրում .սիրում եմ

Սիրում եմ ,երբ սիրում են  կամ ստեղծում  փակ անցքերով մի եթերային շրջանակ,մտնում մեջը ու գոռում.

-Սիրում եմ Ես...

Ես սիրում   եմ այդ  խխունջությունը նաև...



Բարեվ

08:32, 30 April 2007 .. 0 comments .. Link

 

Բա՛րև:
Արի՛ անցորդս , համեցի՛ր և նստի՛ր ,այսօր Քեզ հետ եմ ուզում ճաշակել հեքիաթիս հեքիաթը:
Քեզ հետ եմ գնալու այնտեղ ,ուր արևը ոչ թե լույս ու ջերմություն է ճառագում ,այլ «Բարև» ու «Սիրելիս» է արձակում : Այնտեղ թիթեռնիկները ապրում են հավերժ ,իսկ մարդիկ մեկ օր : Այնտեղ ոչ սե՛ր կա , ոչ ատելությո՛ւն , այնտեղ դրանցից տներ են կառուցված ,սուրճ է եփված ,այնտեղ Ես ու Դու չկանք: Ես քեզ այնտեղ կբացեմ կյանքի գաղտնիքը , այնտեղ քեզ համար կլոր սեղան կկառուցեմ , ուր եփում է «հրաշքը» գազօջախի վրա ու ափսեները ամպերից են պատրաստված ,այնտեղ հենց Դու ես սեղանապետը : Այնտեղ իշխում է ներդաշնակությունը ծիածանի ու լուսնի միջև :Այնտեղ ոչ թե մարդն է երգում ու պարում ,այլ ` եթերից հյուսված ճաճանչը :Նա ունի կանաչ աչքեր ,երբ Ես եմ նրան հանդիպում ,սև` դու ես հանդիպում: Նա «բարիություն» է բուրում , օրորոց է երգում , «ձեռամբ է երգում»:Ես քեզ ցույց կտամ արցունքի օվկիանը ,որ գոյացել է Քո «Սպասում» ից , այնտեղ կարապները իրենց տունն ունեն ,այնտեղ ջրահարսերը ճահիճ են նորոգում:
Քո հոգնած աչքերից Ես կգողանամ Քո ցավը ու կհանձնեմ շատախոս քամուն ,քեզ համար Գարուն կհյուսեմ ու Քո գրպանում Աշուններդ կլցնեմ ,նրանք մեկ- մեկ քեզ պետք կգան, երբ հոգնես ծաղկած յասամաններից: Այստեղն ու Այնտեղը իմ հեքիաթում տարբեր չեն ու հենց հիմա այնտեղ ենք:
Այնտեղ ուր հիմա ենք , չկա Ժամանակ երևույթը նույնիսկ ,չկա «Ուշ է» , «Ուշացար» , չկա «Ժամանակ տուր» , «Վաղը կհանդիպենք» , չկա նման անգույն երևույթներ ,այստեղ գիշերն ու ցերեկը չեն հաջորդում միմիանց ,այլ երգում են ձեռք ձեռքի տված:
Այստեղ մարդը ազատ է հենց իրենից , ազատության բերանից դուրս հորդող խորհրդանիշ:
Ահա այստեղ էլ կանգ առնենք, այստեղ Դու պետք է ընտրես ,կամ նստում և հեռանում ես երկաթե գնացքով ,կամ ջնջում ես Քեզ ու հենց այստեղ նոր բույն հյուսում , որտեղ չկար ժամանա՛կ `անցյալ ,ներկա ,ապագա , չկար անձրև ,ամպրոպ ու եղանակի տեսություն ,չկա սե՛ր ,ատելությո՛ւն ու Սպասո՛ւմ :Կար միմիայն Ազատությո՛ւն , միայն Դու ու Քո աշխարհը ,այստեղ չկար կախման կետեր ,չկար կարոտի ցավ ու կոկորդի տհաճ համ, երբ մերժել էին Քեզ:
Ընտրելուց հետո կձայնես ,որ ուղեգիր ուղարկեմ Քեզ ու լինե՛ս ազատ:


Քրիստոս հարեավ ի մեռելոց

05:49, 8 April 2007 .. 1 comments .. Link

Հիսուս  հարեավ ի մեռելոց ,

Որ Այսօր Ես չդողամ  այս կեղծ  դերերից , նողկալի դիմակներից ,այլ Ապրեմ:

Որ այսօր Արևը  չժպտա ինձ ,այլ  երգի օրոր:

Այսօր ....

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Արա ,իսկ դու որտեղ ես...



About Me

Home
My Profile
Archives
Friends
My Photo Album

Links

Անկյուններիցս մեկը
ֆորում

Categories


Recent Entries

Ների՛ր ,Հարազատս ...
Ես սիրում եմ ....
Բարեվ
Քրիստոս հարեավ ի մեռելոց

Friends

Sedo - Buy and Sell Domain Names and Websites project info: armblogs.info Statistics for project armblogs.info etracker® web controlling instead of log file analysis