Սեպտեմբերի 21-ի և Լ.Տ.Պ–ի առիթով
Անկախության տոնի առիթով լրատվական թերևս ամենամեծ իրադարձությունը Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթն էր։ Գրեթե տասնյամյա լռությունից հետո հանրապետության նախագահը խոսեց այն մասին, թե որքան ամեն ինչ վատ է ու որ պետք է «կազմաքանդել» այս իշխանությունը։ Եվ ամենակարևոր՝ առաջադրման հարցին հայտարարեց, թե մտածում է այդ ուղղությամբ։
Երկիր Մեդիայի ռեպորտաժում երեք բան ինձ համար աչքի զարնեց. որ Լ.Տ.Պ.–ի անդրանիկ թոռը Լևոնը մեծացել է, որ Արարատ Զուրաբյանը շատ երջանիկ է, ու որ մինչև հիմա վեր պարզած բռունքը դեռ քաղաքական ժեստիկուլյացիայի անբաժանելի մասն է։
Իմ Վաշինգտոնյան քաղաքագետ ընկերը շատ ոգևորված էր Լ.Տ.Պ.–ի խոսելու փաստից։ Ասաց՝ դրական է գնահատում, որ լռությունը խախտել է։ Բայց հարց է առաջանում՝ խախտելով հանդերձ ի՞նչ է ասել։ Արդյո՞ք նոր բան է ասել՝ որ իշխանությունը կրիմինալիզացված է և կոռումպացված, գրում են գրեթե բոլոր թերթերը, որ ԼՂՀ հակամարտությունը փակուղի է մտել՝ խոստովանում են անգամ միջնորդները, որ շրջափակումը դեռ շարունակվում է՞....Մի խոսքով, Լևոնի ելույթը ոչ միայն ոգևորող չէր, այլև ճիշտ հակառակը՝ շատ հիասթափեցնող էր։
Տասնյամյա լռությունից հետո խոսել ներկա իշխանությունների մասին այնպես, կարծես ինքը չի նրանց նշանակել։ Իսկ ինչու ժամանակին չի խոսել և հիմա չարախնդում է։ Ինչու ժամանակին չի միջամտել։ Կարծում եմ՝ ցանկանում էր ընդամենը իր երկրորդ գալուստը նախապատրաստեր։
Ես ինքս դեմ եմ, որ Լևոնը վերադառնա։ Նախ՝ ժամանակն է նոր սերնդի քաղաքական գործիչներին առաջ մղելու համար։ Հոգնել ենք և Ղարաբաղյան կլանից, և ՀՀՇ–ականներից էլ։ Նրանք նույն սերնդի, նույն կուլտուրայի մարդիկ են, որոնք իրարից ոչնչով չեն տարբերվում։ Մեկը մյուսի շարունակությունն է։
Տեր–Պետրոսյանը խոսում էր հեռուստաընկերությունների մասին՝ մոռանալով, որ հենց ինքն է սկիզբ դրել մանկլավիկային լրագրությանը, երբ Սերգո ջանով էր լրագրողի հետ խոսում։ Խոսում է գործարարների անօրինական հարկերի մասին, չհիշատակելով, որ «մուծվելու» խորհրդային ավանդույթը ինքն այդպես էլ չքանդեց, չվերացրեց։ Ամեն ինչ շարունակվել է այնպես, ինչպես ինքը թողել է։
Հիմա ինչ մենք պետք է ակնկալենք նրանից։ Արդյո՞ք ունի նոր գաղափարներ՝ ՈՉ ՄԻ։ Չասաց։ Ֆիքսեց փաստերը և կանխալով հնարավոր քննադատությունը նկատեց, թե առաջադրվելու հարցում չի սեթևեթում։ Հետաքրքիր է, բա ինչ է անում։ Ասաց՝ թե ուսումնասիրում է։ Ի՞նչը։ Քաղաքական գոյություն չունեցող դաշտը, գոյություն չունեցող մրցակիցների՞ն։
Սեպտեմբերի 21–ը Հայաստանի համար խորհրդանշական և հուզիչ օր է։ Մեր վերածննդի, մեր երազանքների իրականացման օրն է։ Մեր պարտականությունների մեկնակետը։ Մեր պայքարի կարճ կանգառը։ Մեր ինքնության վավերացումը։
Այդ օրը և ոչ մի պաշտոնյան չխոսեց մեզ հետ։ Բոլորը խոսում էին մեր մասին։
Այսօր, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, որ հանդիսանում ենք Հայաստանի հանրապետության ամենագլխավոր, ամենաթանկ արժեքը, ամենամեծ նվաճումը, այդ օրը ընդամենը լսարան էինք, ոչ մասնակից։ Այդ օրը քաղաքական գործիչները խոսում էին թվերի աճի և նվազման, գործընթացների և ուղիների, թալանի և հարստացման մասին։
Այդ օրը ոչ մի նպատակ չհնչեցվեց։ Ոչ մի խոստում։ Ոչ մի հանրագումար։ Փոխարենը շնորհավորանքներ և վիրավորանքներ զմիմյանց։
Այդ օրը ես՝ որպես ՀՀ քաղաքացի, սպասում էի սիրո խոստովանության, որ երկրի այրերը ասեն՝ մենք մինչև մեր վերջին շունչը սիրում ենք մեր Հայաստանը, մեր քաղաքացուն և մինչև վերջին շունչը Ձեր նվիրյալն ենք։
Փոխարենը ականատես եղանք գավառական ներկայացման՝ մի քանի ակտով՝ նախագահականում, Մերիոթ հյուրանոցում և հրապարակի շատրվանների հարևանությամբ ու դրանց շուրջը։ Ցավալի է, բայց փաստ. ՀՀ քաղաքացիները արժանի չեն այս գործիչներին։ Նրանք նեղմիտ են, տափակ ու այլանդակ։ Նրանք փչացրեցին մեր գլխավոր տոնը իրենց ավելորդ ակտիվությամբ, իրենց լռության խախտմաբ, իրենց անդադար աղմկով։ Ու գլխավոր տոնը դարձավ սովորական ու գորշ, ընթացիկ ու ինչպես միշտ՝ հիասթեցնող, սպառողական 24 ժամի, որ ոչնչով չտարբերվեց մեզ համար....Սեպտեմբերի 21-ն այս անգամ էլ չնշեցինք։
Untitled Comment
Posted on Sunday 23 September 2007 at 03:13 PM by Anonymous
Ախր ամերիկաներում նստած ի՞նչ գիտես նշեցինք թե չէ: Էդ անտերը ախր ստեղ պիտի լինես, որ զգաս... Լավ էլի, Արտակ, բա քեզ սազե՞ց...
Untitled Comment
Posted on Sunday 23 September 2007 at 11:35 PM by Anonymous
Լրագրող ջան,
այստեղ սեր կար կարծես, որքան էլ տարօրինակ է: Մի՞թե ես սխալ եմ հասկացել:
http://www.gov.am/armversion/premier_2/primer_home.htm?mat=2157
ԵՍ ԷՍՏԵՂ ԷԻ...
Posted on Monday 24 September 2007 at 12:47 AM by Նարեկ
Եթե Լրագրողի գրածի տակ ստորագրելու հնարավորություն լիներ, ես կստորագերի...
Ես ինքս էս անկախության ծնունդ եմ, լիքը պտտվել եմ եւ մեր պետությունից դուրս եւ ներս, ամենակենտրոնում ու ամենածայրին եմ եղել էս ամեն ինչի... ու ես համաձան եմ էս մադու հետ, ավելի ճիշտ ոչ թե համաձայն եմ, ինձ թվում ա, որ Լրագրողը շատ-շատ ակնհայտ բաներ ա ասում, որ պետք ա բոլորը շատ-շատ լավ հասկանային...
Բայց արի ու տես, որ "չէին սպասում", ՉԷԻ ՍՊԱՍՈՒՄ :)
Գուցե ուրիշ, հրապարակման ոչ ենթակա հարցեր կան...????
Լրագրող ջան, դու ժամանակավոր ԱՄՆ-ում ես, բայց ավելի շատ ես էստեղ, քան լիքը միրաժների մեջ, կարոտախտի տակ, ըստ քաղաքական մոդայի կամ դույլի նմանվող գլուխներով ապրող հայաստանցիները` էս դեպքում լրագրողներ...
P.S. Էս գրածդ էլ եմ կպցնելու մեր խմբագրությունում...
Արձագանք Comment-ներին
Posted on Monday 24 September 2007 at 02:43 AM by Լրագրող
Առաջին գրանցման հետ կապված. կարծում եմ Տեղեկատվական տեխնոլոգիաների դարում մարդը պարտադիր չէ ֆիզիկապես մի վայրում գտնվել, որ հասկանա ինչ է կատարվում։ ի վերջո, խոսքը շատ ակներև երևույթների մասին է։ Գուցե մեկ այլ իրադարձության դեպքում պարտադիր է ներկա գտնվել, բայց ոչ այս էսսեն գրելու համար։
Երկրորդ գրանցման առումով.
Ձեր ուղարկած լինկը փաստորեն վարչապետի ուղերձն է, սակայն գրածս բանավոր խոսքի մասին է, այդ օրը հնչող արտահայտություններին, թե չէ սպիչռայթերը ինչ ուզի կարող է գրել։ Ի դեպ, վատ չի գրել, մի քիչ սեթևթանքը շատ է, բայց նորմալ է։
Նարեկին. ուրախ եմ, որ համամիտ ես։ Այսօր համախոհ գտնելը այնքան է բարդացել։ Իսկ դու համախոհ ես հենց առաջին օրվանից։
Ես նրա հետ մեծ հույս եմ կապում
Posted on Monday 24 September 2007 at 11:20 AM by Vahe
Ես կգրեի նույնը։ Գուցե ուրիշ բառերով, ոճով, բայց նույնը բովանդակությամբ։ Չնայած երիտասարդությանը, այս լրագրողն ունի ավելի շատ վաստակ իր մասնագիտությունում քան տասնամյակներ արդեն աշխատող գազեթչիները (Արա Բալիոզյան):
Խմբագրությունների դատարկաությունը իրենց ազդրերով լցրաց ղշերին չարժե անգամ հիշատակել։ Ի տարբերություն արդեն ամեն ինչ իմացող տգետ լակոտ-լուկուտին, որոնց հայրենիքում թյուրիմացաբար անվանում են լրագրող, այս մի հատիկ լրագրողը շարունակում է սովորել , չնայած նախկինում ստացած կրթությանն ու մասնագիտական փորձին։
Լրագրության մեր պատմության մեջ, այս մեկ լրագրողը բացառիկ երևույթ է։ Հետևեք նրան, մի կորցրեք ուշադրությունից. նա նոր բարձրացող աստղ է, որի հաջողությունը կախված չէ միայն իրենից, բայց նաև մեզնից՝ ընթերցողից։
Ես նրա հետ մեծ հույս եմ կապում։
Untitled Comment
Posted on Friday 28 September 2007 at 09:15 PM by Napacv
2au
,,Սերգո ջան,, ,,Սերգեյ ջան,, սա` հեչ
Posted on Friday 28 September 2007 at 10:33 PM by Վահագն Ղուկասյան, septemberi21@yahoo.com
Կարդում եմ, սիրելի լրագրողի նյութդ, ու հենց այն պահին, երբ նկատեցի որ քեզ դուր չի եկել այն, որ նախագահը կարող է լրագրողի հետ ,,Սերգո ջան,,-ով խոսել, հարց առաջացավ: Իսկ ի՞նչ է ասել, որտե՞ղ, ե՞րբ…: Որոշեցի հենց քեզ հարցնեմ: Չե, դու Ամերիկայում ես: Ես էլ Փարիզում: Ու ինչպես ինքդ շատ արդարացիորեն նկատեցիր, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների դարում մարդը պարտադիր չէ ֆիզիկապես մի վայրում գտնվել… Մի խոսքով ինքս էլ դիմեցի տեղեկատվական տեխնոլոգիաի այս հրաշք սարքին ու… Ու պարզվեց, որ ,,Սերգո ջան,, չի ասել, ,,Սերգեյ ջան է ասել,,: Սերգո, Սերգեյ, սրանից բանի էությունը չի փոխվում: Իսկ ե՞րբ, վորտե՞ղ, ի՞նչ առիթով է ասել…
Ասել է ուղիղ 10 տարի ու երկուս ու կես օր առաջ՝ 1997թ. սեպտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ: Այ ասուլիս եմ ասել հա, մեկ ժամ էր նաատեսված, երկուսից ավել է տեվել, թե քանի լրագրող էին մասնակցում, դա պարզ չեր, բայց հաստատ մինիմում 37 հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ հարցեր են տվել: Ուշադրությունս գրավեց այն, որ հայկական լրատվամիջոցների գերակշիռ մեծամասնությունը ընդիմադիրներ էին: Պատկերացնում ես, չե՞ Բաղրամյան 26 հասցեյում այդքան լրագրող, այն էլ ընդիմադիրների մեծամասնությամբ: Են ժամանակ չեի զարմանա, ուղակի այս տասը տարիներին ոչ ես էի իմ ականջովս նման բան լսել, ու ոչ էլ դու ես Հ1 ում աշխատած վախ տեսել…
Լավ ինչ որ է, հիմի ընթերցողին հաստատ հետաքրքրեց թե ինչի է մեր Անկախ Հանրապետության Հիմնադիր-նախագահը, Երիցյանին` Սերգեյ ջան ասել: Բայց որ դուզը խոսամ, ինձ չի էլ հետաքրքրում, թե ինչի՞ է հենց այդպես ասել, իմ ուշադրությունը սեվեռվեց այն բանին, որ այն, ինչ որ այն ժամանակ էր պարոն Նախագահը ասել, հիմի, այսինքն՝ այսօր, որ տասը տարիների հեռվից վերընթերցում ու փորձում եմ արժեւորել գալիս եմ այն համոզմանը, որ ,,Փուլ առ փուլ,, տարբերակը ճիշտ էր:
Վերընթերցելով հիրավի մարգարեական այս փոքրածավալ, բայց գերխիտ պատասխանը այլ կարծիք ունենալու տեղ էլ չի մնում…
ՍԵՐԵՅ ԵՐԻՑՅԱՆ - Պարոն նախագահ, Ձեր նախընտրական ծրագրում մի կետ կար, որտեղ նշում էիք, որ մեր երկրի մինչեւ մեկ միլիոն քաղաքացիներ գտնվում են աղքատության եզրին, եւ Դուք ունեիք ծրագիր, որը ենթադրում էր Ձեր նախագահության հինգ տարիների ընթացքում այդ վիճակից դուրս գալ: Անցել է մեկ տարի: Ձեր կարծիքով, ի՞նչ է արել կառավարությունն այդ ուղղությամբ եւ հաջորդ չորս տարիների ընթացքում ի՞նչ է հնարավոր անել մեր Սահմանադրության գլխավոր պահանջը՝ սոցիալական պետության կառուցումը արժանապատիվ կատարելու համար:
- Դժբախտաբար առաջին տարում վիճակը մեզ բացարձակապես չի ուրախացնում: Նույնիսկ հետընթաց կա նախորդ տարվա համեմատ: Մասնավորապես սղաճը, որ մեր նախատեսածից բարձր էր: Մենք տարեկան սղաճը նախատեսել էինք ընդամենը տասը տոկոս, իսկ արդեն իններորդ ամիսն է, եւ մոտենում է 15 տոկոսի՝ 14,8 տոկոս: Իսկ սղաճը անմիջապես նշանակում է ժողովրդի կենսամակարդակի անկում: Մյուս կողմից՝ ի՞նչ է հաջողվել անել: Հաջողվել է որոշ կարգ ու կանոն հաստատել մասնավորապես հարկային, մաքսային համակարգերում: Եթե ոչ այս տարվա առաջին 3-4 ամիսը, ապա դրանից հետո մենք կարողացել ենք բյուջեի հարկային մուտքերն ապահովել 100 տոկոսով (նույնիսկ ավելի): Դրանով մենք կարողացել ենք գոնե աշխատավարձերի, թոշակների ուշացումները կրճատել եւ հասցնել տանելի վիճակի: Թերես մինչեւ վերջ այդ հարցը չենք լուծել: Իհարկե, ես հրաշքներ չեմ խոստացել, ես խոստացել եմ դանդաղ փոփոխություններ եւ վստահ եմ՝ այն, ինչ խոստացել եմ՝ այս հինգ տարիների ընթացքում մենք կիրականացնենք: Բայց կրկնում եմ.հրաշք չսպասեք: Եկեք պարզ, ոնց որ հարեւանը հարեւանի հետ, կամ ընկերը ընկերոջ հետ, նստենք խոսենք, հասկանանք մեր վիճակը: Ի՞նչ ենք մենք ուզում: Եթե դուք մտածում եք, որ այս պայմաններում՝ Ղարաբաղի հարցի չլուծվածության պայմանում, առաջին հերթին՝ շրջափակումների պայմաններում Հայաստանը կարող է դառնալ նորմալ երկիր, Հայաստանի ժողովուրդը կարող է ապրել այնպես, ինչպես Եվրոպայի ժողովուրդներն են ապրում, դա նշանակում է դուք Խորենացի չեք կարդացել: Չի լինելու: Կամ՝ կամ: Կա°մ պիտի ասենք ամբողջ աշխարհին՝ գնացեք մի կողմ, մենք մեր հարցերը լուծում ենք, մենք վստահ ենք մեր ուժերի վրա եւ ոչ մի զիջում չենք անելու. բայց այդ դեպքում ոչ ոք պիտի իրավունք չունենա պահանջել կենսամակարդակի բարելավում. հակառակը, պիտի հաշտվի այն մտքի հետ, որ իր կենսամակարդակը շատ ավելի ընկնելու է: Կա°մ էլ, եթե ուզում է լավ ապրել, ուզում է զարգացնել իր տնտեսությունը, պետք է քաջություն ունենա, համարձակություն ունենա գնալ լուրջ փոխզիջումների, ես չեմ ասում զիջումների: Դուք շատ համարձակ եք ընդհանրապես: Լրագրողները հիմա ամենաքաջ, ամենահերոս մարդիկ են մեր հասարակության մեջ: Ավելի քաջը չկա: Ում ուզում եք՝ հայհոյում եք, ում ուզում եք՝ սուզում եք, ում ուզում եք՝ խայտառակում եք: Քաջություն ունեցեք նայելու իրականությանը եւ նման բանավեճ բացելու: Դրեք, հաշվարկներ կատարեք, թե ուր կհասնենք, եթե այս վիճակը, պահպանվի եւս 5-10 տարի: Դժվար չէ հաշվել: Մենք մեզ համար արել ենք այդ հաշվարկները: Չի դառնա Հայաստանը նորմալ պետություն, լավ չես ապրի, Սերգեյ ջան, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, միչեւ շրջափակումները չվերանան:
Last Page | Page 21 of 80 | Next Page
|