Վարչապետի ԱՄՆ այցի կապակցությամբ
Եթե Սերժ Սարգսյանը, խոստանա, որ նախագահ դառնալու դեպքում նոր կառավարությունում կլինեն Առևտրի և Տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի պես գոնե ևս հինգը, ապա ես խոստանում եմ անվճար մասնակցել նրա քարոզարշավին։
|
Ներսես Երիցյան |
Եթե որևէ մեկը տեղյակ չէ, ասեմ՝ Ներսես Երիցյանը այս կառավարության բացառիկ խելացի, տաղանդավոր, հայրենասեր ու ամենակարևորը՝ ազնիվ մարդ է, ով հղպացած չէ անձնական շփումներում, ունի առողջ հումոր և ռացիոնալ դատողություն։ Եթե Ներսեսի պես տղերքը շատացան կառավարությունում, նշանակում է երկիրը կարելի է ոտքի հանել։ Ներսեսի պես տղերքը նախագահականում եթե խոսելու իրավունք ունեցան, նշանակում է ամեն ինչ կարող է փոխվել։ Ներսեսը հենց այն դասական օրինակն է, որի մասին ասում են՝ նոր սերունդ է պետք, նոր մտածողությամբ։ Ուղղակի հիացած եմ այս նախարարով, ու հպարտ եմ, որ ինքը կա։ |
Հիմա, որ նայում ես կառավարության կազմին՝ հասկանում ես՝ դարն ապրել են, դրանք դինազավրեր են...նրանց արտահայտած մտքերից մինչև իսկ օգտագործած բառերը, պահելաձևն ու մտածողությունը, հնացած է։ Էդ մարդիկ եթե ոչինչ չանեն, ապա արդեն իսկ իրենց ներկայությամբ արգելակում են զարգացումը։ Նրանցից վարչապետը պետք է ձերբազատվի՝ որքան շուտ, էնքան լավ...եթե իսկապես ցանկանում է նոր որակի երկիր կառուցել։
