Լրագրողական դիտարկումներ ու նոթեր

Բրիտնի Սպիրսն ու Հայաստանը

Posted on Friday 2 November 2007 at 02:10 PM in News and Analysis

Այսօր էր, թե երեկ կարդացի հոդված, որտեղ լրագրողի ասածը հետևյալն էր՝ թե վերջերս, ինչ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել է իր առաջադրման մասին, ոչ ոք այլևս Հայաստանի մասին չի գրում, որովհետև սպասում են իրադարձությունների զարգացմանը։ Ու մեկ էլ, թե վարչապետի այցը ԱՄՆ–ում և Ֆրանսիայում չեն լուսաբանել, քանի որ իրադարձություն չէր և հետո էլ՝ ԼՏՊ–ի հայտնվելուց հետո նա արդեն թիվ մեկ նախագահացուն չէ։

Հասկանալու համար, թե ինչու է Ամերիկյան մամուլը կամ Արևմտյան մամուլը լռում, գոնե պետք է ապրել այնտեղ։ Ու տեսնել, որ իրականում ախր մեր Հայաստանը էնքան աննշան, էնքան անհետաքրքիր թեմա է, որ ոչ մի նորմալ լրատվամիջոց չի անդրադառնա դրան։ Մեզ բոլորիս, ի ծնե թվում է, թե մենք յուրահատուկ ենք ՄԱԿ–ի անդամ մյուս 117 երկրներից։ Բայց ախր դա այդպես չէ։

Իսկ ինչ պետք է գրի Արևմտյան մամուլը՞՝ որ ևս մեկ թեկնածու է հայտնվել, որ հանրահավաք է եղել, թե որ առաջին նախագահը էլի ուզում է նախագահ դառնալ։ Դա այս պահին տեղի է ունենում աշխարհի գոնե մի 30 երկրում։ Որ մեկի մասին գրի։

Ուզում եք իմանալ կոնկրետ Ամերիկյան մամուլը ինչի մասին է գրում. այս շաբաթվա թեմաներն են

•  Բրիտնի Սպիրսի նոր ձայնասկավառակը «Blackout»
• Հուգո Չավեսի նոր ձայնասկավառակը
• Դեմոկրատների բանավեճը NBC-ով
• Ի վերջո այս շաբաթ Հալոուինն էր....
• Վրաստանի հանրահավաքները
• Իրաքը, որպես հավերժ հրատապ թեմա

Վերջերս զրուցում էի Պետդեպարտամենտի մի պաշտոնյայի հետ։ Գիտեք ի՞նչ ասաց. որ ամեն օր Վաշինգտոն է գալիս 5-10 Պետական պատվիրակություն։ Հիմա պարզ է՞, որ հայկական թեման ամերիկյան մամուլով կլուսաբանվի այնքան ժամանակ, մինչև Հայաստանում տեղաշարժ լինի։ Իսկ դա կլինի առավելագույնը փետրվարին։ Մինչև այդ, ոչինչ մի սպասեք։ Իսկ փետրվարին էլ՝ գուցե փոքրիկ մի պարբերություն չորս նախադասությամբ։ Ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցներին, ապա նրանց մասին ուղղակի ամոթ է խոսելը...

Untitled Comment

Posted on Saturday 3 November 2007 at 02:11 AM by Anonymous
kariq chka aydqan xrat kardal Amerikayitc- kartses te expert es dardzel, cool down...bolors el gitenq vor menq annshan erkir enq- ete du nor es imacel, urish harts e.
inch varchapet? nuynisk Hayastani naxagahi aytcere chen lusabanvum, miayn mez nman "annshan" erkreri median e andradarnum, mek el dzer haylure, vor naxagahi odanavum mshtakan reservation uni.
voch mi "normal" lratvamijotc iren tuyl chi talis naxagahi odanavov lragrox uxarkel, nonsense!

Օդանավերն ու նախագահը

Posted on Saturday 3 November 2007 at 12:01 PM by Լրագրող
Իհարկե համաձայն եմ, որ լրագրողները չպետք է երթևեկեն նախագահի հետ միասին օդանավում։ Պետք է նրանից առաջ այդ երկրում լինեն։ Բայց կարծում եմ, այս դեպքում խոսքն ընդամենը ֆինանսական հնարավորությունների մասին է։ Այդ առումով հարցը կլուծվի այն ժամանակ, երբ հիմնական երկրներում թղթակիցներ լինեն և հենց այնտեղ դիմավորեն նախագահին։ Իսկ դա այդքան էլ սարերի հետևում չէ։
Ինչ վերաբերում է «Ամերիկա հայտնագործելուն», ապա բոլորս էլ ասում են՝ ապե մենք գիտենք, դու մեզ մի ասա, ու անում ենք ճիշտ հակառակը։ Կյանքը ցույց է տալիս, որ ոչ՝ չգիտենք, ու ցավն այն է, որ չենք էլ ուզում կողքից լսենք։

Untitled Comment

Posted on Sunday 4 November 2007 at 02:12 PM by Anonymous
1. hayluri depqum xosqe amenevin el finansakan hnaravorutyunneri masin chi, ete angam duq dimavoreq naxagahin voreve erkrum, dranic dzer reportazhi bnuyte chi poxvi, ayadqan hamardzak cheq.
2. voch mi depqum chem dimum qez "ape"-ov
3. nuynisk amerikaci expertner@, vor galis en mez ban sovorecnelu, chen xosum ayd tonov, vor du es @ntrel, mentorakan- es gitem- sa e jisht@! isk duq indz cheq lsum u anum eq hakarak@.kartsum em arajin hertin dzez aydetx tolerantuyun en sovorecnum, aynpes che?
4.ok, sharunakir haynagortsel Amerikan, bayc ete mi nor ban es imanum, apa mi kartsir, te myusnere chgiten.

Ապե–ի և Ամերիկայի մասին

Posted on Sunday 4 November 2007 at 06:43 PM by Լրագրող
Նախ, ներողություն եմ խնդրում «ապեի» համար, դա հավաքական, ժողովրդական ռեակցիայի մասին էի գրել, քան կոնկրետ վերցրած Ձեր անձի։ Այդ իմաստով որևէ մտադրություն չեմ ունեցել գռեհկացնել խոսակցությունը։

Երկրորդ՝ թույլ տվեք Ձեզ հետ չհամաձայնել։ Եթե լրագրողը տեղում է դիմավորում է, և այնտեղից է, ապա դրանից ռեպորտաժի որակը շատ է փոխվում։ Էականորեն։ Փորձված է։

Եվ երրորդ՝ անշուշտ տոնիս մեջ վարժապետական նոտաներ կային, ապա խնդրում եմ մի մոռացեք, որ սա իմ բլոգն է, իսկ գրառումներն էլ երբեմն «բարձրաձայն մտքերն»։ Ավելի լայն լսարանի համար ես ինձ դա թույլ չէի տա։ Բայց ամեն դեպքում դիտողությունն ընդունված է։

Դե Ամերիկան հայտնագործելուն...ասում են՝ վեկ ժիվի, վեկ ուչիս։ Ամբողջ կյանքում են սովորում, հայտնագործում։ Այդ իմաստով «Ամերիկա հայտնագործելը» ինձ համար չդադարող գործընթաց է։ Ուղղակի հավանաբար իրավացի եք՝ մատուցման առումով դեռ «կաղում եմ»։ Դա էլ նրանից է, որ ցանկանում եմ անմիջապես կիսվել իմացածովս, ու ուշադրություն եմ դարձնում բովանդակցությանը՝ մոռանալով մատուցման ձևի համար...

Շնորհակալ եմ, որ ընթերցում եք։
Նկատողության համար երախտապարտ եմ։

Թեման է կարևոր, ոչ թե երկիրը

Posted on Tuesday 6 November 2007 at 01:55 AM by Աշոտ
Ասեմ, որ Մալազիայում թերթերից մեկում միանգամից երկու հայերին առնչվող նյութ կարդացի. մեկը 106-րդ բանաձևի և Գենոցիդի մասին, մյուսը Հայաստան-Բելգիա խաղի մասին: Առաջին հարցը կարևոր թեմա է, քանի որ ուղղակի ազդում է Թուրքիա-ԱՄՆ-Իրաք փոխհարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի վրա (դրա բարոյական կողմը աշխարհին քիչ է հետաքրքրում), իսկ Հայաստանի ֆուտբոլային արկածները ազդելու էր նրա վրա, թե ով է մեր ենթախմբում առաջին երկու տեղերը գրավում (սպորտը սովորաբար գրավում է ընթերցողների 30 տոկոսին. մի բան որ մեր գերքաղաքականացված մամուլը այդպես էլ չի ցանկանում հասկանալ)

Նույնիսկ, եթե ՄԲ վարչապետը գալիս է ԱՄՆ և դա լուսաբանվում է, ամենևին չի նշանակում, որ ՄԲ կարևոր երկիր է: Դա, ավելի շուտ նշանակում է, որ այդ այցի արդյունքում կարևոր փոփոխություններ են լինելու, աշխարհաքաղաքական հայտարարություններ են արվելու:

ՀԳ
Վրաստանի թեման արևմուտքում շատ "կայֆ են" լուսաբանում: Վերջում հաճախ նշում են նավթամուղը և որ դա է կարևոր Արևմուտքի համար: Կամ այլ կերպ բացատրում են, թե ի վերջո ինչու՞ են լուսաբանում ինչ-որ իրադարձություն Վրաստանում:

Pharma

Posted on Friday 21 December 2007 at 08:21 AM by pharmialov
cr
cheap ambien

vs
cialis

diflucan

diflucan use

levitra effects

levitra 20

effects of phentermine

phentermine 180

Tablets online!

Posted on Friday 15 February 2008 at 01:32 PM by IvanAbr

adipex p

adipex p

alprazolam side effects

prescription drugs

medications

medications

order xanax online

xanax withdrawal symptom

online prescriptions

zoloft common side effects

Last Page | Page 13 of 80 | Next Page
Sedo - Buy and Sell Domain Names and Websites project info: armblogs.info Statistics for project armblogs.info etracker® web controlling instead of log file analysis