Լրագրողական դիտարկումներ ու նոթեր

Տեխնիկական անհասկանալի երկարատև խոտան

Posted on Monday 12 November 2007 at 11:18 PM in General

Հարգելի իմ ընթերցող։ Արդեն մի քանի օր է բլոգը գրեթե չի աշխատում, կամ աշխատում է ընդհատումներով։ Իմ բոլոր փորձերը կապվել սայթի պատասխանատու Մեսրոպի հետ անարդյունք են։ Փոխարենը շատ բան կար այս քանի օրը տեղադրելու՝ և հետաքրքիր և հրատապ։ Կփորձեմ ամեն օր մի բան տեղադրել։ Իսկ այդ ընթացքում ասացեք խնդրեմ, որ սայթում հնարավոր է բացել բլոգ, որը առանց ընդհատումների աշխատեր։

Untitled Comment

Posted on Tuesday 13 November 2007 at 01:48 AM by Anonymous
blogspot-y karces lav a ashxatum a, ham el normal dizaynakan hnaravorutyunner a talis.

Untitled Comment

Posted on Tuesday 13 November 2007 at 05:32 AM by Ditord
Շատ հաջող բլոգ հոստինգ կա wordpress.com–ում, այդտեղ են օրինակ իմ հիմնական բլոգերը՝ http://ditord.wordpress.com և http://munetik.wordpress.com. Բացի այդ շատ ակտիվ հայ բլոգային համայնք կա Livejournal.com հասցեում՝ այս մասին ես նաև գրել եմ քո Facebook-ում։

Untitled Comment

Posted on Tuesday 13 November 2007 at 05:58 AM by blansh
Լավ էլի, թարգ տվեք Livejournal-ից: Ես չեմ հասկանում, թե հայերը ինչու են հատկապես այստեղ "լրվում": Համ interface-երն են վատը, համ հնարավորություններն ու համայքները:
Ես օրինակ` գրանցվել եմ այնտեղ, որ մեկնաբանություն անեմ ու նկարնս` պտտվող երկրագունդ է, երեւա: wordpress-ը իրոք լավ է:
Ինձ թույլ եմ տալիս խորհուրդ տալ, որ blogsome.com-ում բլոգ չբացես: Ես այնտեղ եմ գրում ու լիքը բան կա, որ դժգոհ եմ: Նայի, առաջին հայացքից էլ կհասկանաս` http://a1plus.blogsome.com/:

Տեխնիկական անհասկանալի երկարատև խոտան

Posted on Friday 7 December 2007 at 01:14 PM by Anonymous
Հարգելի լրագրող, վերջին օրերին «բլոգսպոտ.ցօմ»-ը նույնպես լավ չեր գործում: Կոնկրետ իմ մոտ` http://septemberi21.blogspot.com/ ամեն ինչ իրար խառնվեց: Իսկ մեկ ուրիշի բլոգում` http://hrchakagir.blogspot.com/-ը լինկերից մի-քանիսին թաքնված վիրուս exe ծրագիր էին կցել:
-------------------------------------------------
հենց նոր, քո բլոգի ներքեւի մասում մի Message Box Object Error անվանումով պատուհան է բացվել` Windows-ի ձեւով ու գույներով: Ես փորձեցի փակեմ, բայց չստացվեց: Եթե նման բան եք նկատում, մի փորձեք նույնիսկ cancel անել, որովհետեւ հնարավոր է թաքնված ֆայլի ինստալիացիայի հրամանը դրա տակ լինի: Նման դեպքերում (ու ընդհանրապես` կասկածելի այլ դեպքերում) լավագույն ձեւը Ctrl+Alt+Delet-ի միջոցով Internet Explorer-ը փակելն է.
Հարգանքներով`
Վահագն Ղուկասյան

Untitled Comment

Posted on Friday 7 December 2007 at 01:31 PM by Anonymous
Ինձ թվում է նախագահական ընտրությունների այս նախաշեմին բլոգների վրա դեռ շատ հարձակումներ կլինեն: Երեկ կարդացի որ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել: Անձամբ կասկածում եմ, որ մեր հատուկ ծառայությունները նման հայտարարություն կանեին...
Ամեն դեպքում այդ հայտարարությունը տարիներ առաջ գլխովս անցածը հիշեցրեց, երեկ այդ մասին գրեցի ու ԱԱԾ-ի հասցեյով էլ. նամակ ուղարկեցի: Տես`

---------------------------------------------------
ՀԱԿՈԲ ԲԱԲԱՅԱՆԻՆ ԹՈՂ ՀԱՐՑՆԵՆ
Ինքը գիտի, թե ովքեր են համակարգչային վիրուս-ծրագրեր օգտագործում

Այսօր «Երկիր» թերթում կարդում եմ` «Ինտերնետից օգտվողներին խորհուրդ է տրվում զգույշ լինել». – Պարզվում է, որ ՀՀ ԱԱԾ-ն հարկ է համարել տեղեկացնել այն մասին, որ լրտեսները էլեկտրոնային փոստի միջոցով համակարգչային վիրուս-ծրագրեր են տարածում, որը թաքնված ձեւով տեղավորվում է համակարգչի մեջ եւ համակարգչում եղած տեղեկությունները ինտերնետի միջոցով փոխանցում անծանոթ հասցեյատիրոջը :
Զարմանալին այն է, որ նմանատիպ ծրագրեր Հայաստանում վաղուց են օգտագործվում, եւ կարծել, թե տարիներ շարունակ ՀՀ ԱԱԾ-ն էշի ականջում քնած է, իհարկե` ոչ: Եւ ուրեմն, ինչու՟ նրանք տարիներ առաջ այդ մասին ՀՀ քաղաքացիներին չեին զգուշացնում:
Մամուլում դեռուս 2003թ.-ի հունվարին նման ծրագրերի մասին հաղորդագրություն է եղել: Հիշեցնեմ, որ երբ Տիգրան Նաղդալյանի սպանության կապակցությամբ հարցաքննվում էի գլխավոր դատախազությունու, ՀԿԳ քննիչ Հակոբ Բաբայանի սեղանին ես տեսել էի իմ 2002թ.-ի ողջ ընթացքում իմ բոլոր էլեկտրոնային նամակների պատճեները: Այն ժամանակ, Նաղդալյանի սպանության գործով օպերատիվ աշխատակիցները, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի գլխավորությամբ, մինչեւ իմ բնակարան այցելելն ու խուզարկություն կատարելը, «Կենտրոնի» դատարանին միջնորդություն էին ներկայացրել, իմ անձի նկատմամբ հետախուզական միջոցառումներ (գաղտնի հետապնդումներ, գաղտնալսումներ…) իրականացնելու թույլտվություն ստանալու համար : Ե՟րբ կարող էին նրանք դատարանին նման միջնորդություն ներկայացրած լինեին: Իհարկե` Տ.Նաղդալյանի սպանությունից հետո : Այսինքն` 2002թ դեկտեմբերի 28-ից հետո: Սակայն, ինչպես արդեն ասացի, ես քննիչի սեղանին դրված տեսել 2002թ.-ի ողջ ընթացքում իմ կողմից գրած, ու ստացած նամակների պատճեները: Դրանց թվում նաեւ այնպիսինները, որոնք ես շատ վաղուց «ջնջել» էի իմ էլեկտրոնային փոստարկղից:
Այս ամենը նորություն չի, ես այս մասին դեռեւս 2003թ.-ի հունվար 23-ին, իմ` «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼՔԵԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ» հայտարարության մեջ նշել եմ : (տես` http://hzh.am/Arkhiv/2003/January/24.1.03/24.01.03.html :
2003թ.-ի հունվար 14-ին, այս մասին ես իմ բողոք-դիմումում ավելի մանրամասն տեղեկացրել էի գլխ. դատախազին, որ խախտվել է իմ` ՀՀ քաղաքացուս սահմանադրական` անձնական, ընտանեկան եւ այլ տեսակի հաղորդագրություններ ունենալու իրավունքը, ինչպես նաեւ խախտվել է ՙՀեռահաղորդակցության լսումների՚ վերաբերյալ ՀՀ կառավարության` 26 հունիսի 1999թ. ընդունած թիվ 441 որոշումը: Իսկ պատճեները ուղարկել էի` լրատվամիջոցներին, «Հելսինքյան ասոցիացիա» եւ «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպություններին:

Այսպիսով, փաստում եմ, որ էլեկտրոնային փոստի միջոցով համակարգչային վիրուս-ծրագրերի տարածումը նորույթ չի, հատկապես ՀՀ դատախազության եւ ՔՀԳՎ նախկին պետ, իսկ ներկայումս` ՀՀ ԱԱԾ-ի պետի տեղակալ Հրաչիա Հարությունյանի ու նրա աշխատակիցների համար :

Իսկ եթե ԱԱԾ-ն այսքան ժամանակ իրոք էշի ականջում «քնած» է եղել (ինչպես` «Հոկտեմբերի 27»-ից առաջ էին «քնած», եւ եթե հիմա իրենց այս հայտարարություն-զգուշացումը կապված չի «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» վերջերս ընդունված օրենքի հետ: Ինչպես նաեւ, եթե այս հայտարարություն-զգուշացումով ԱԱԾ-ն իր ապագա անօրինական գործողությունները չի փորձում «ապահովագրել», ապա կարող են ուսումնասիրել Տ.Նաղդալյանի սպանության գործով ինձ հետ կատարված հարցաքննությունների արձանագրությունները, դուրս հանեն դրանցում առկա այն հարց ու պատասխանները, որոնք վերաբերվել են 2002թ.-ի ընթացքում, դեկտեմբերի 28-ը, իմ ուղարկած ու ստացած էլեկտրոնային նամակներին: Եվ կհամոզվեն, որ նախկին ՀԿԳ նախկին քննիչը` Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազ Հակոբ Բաբայանն ՀՀ քաղաքացուս հարցաքննում էր, ձեռքի տակ ունենալով` «համակարգչային վիրուս-ծրագրերի» միջոցով ձեռք բերված նամակներս :

Հ.Գ.
Իհարկե հասկանալի է, որ ԱԱԾ-ն նման նախաձերնություն չի ցուցաբերի, ոչ-թե նրա համար, որ «շունը ուրիշ շան թաթ չի կծի», այլ այս դեպքում` ուրիշը չկա, ու՟մ համար պարզ չի, որ Հակոբ Բաբայանի սեղանին հայտնված նամակներս «Կրակեմ Հրաչի» միջոցով էին հայտնվել :

Հ.Գ.-2 Ի դեպ, այս հոկտեմբերից հաճախակիացել են նման ու այլ տեսակի վիրուսները: Մասնավորապես դրանք կցվում են ՀՀ գործող իշխանություններին ընդիմադիր տեղեկատվական վեբ հասցեներին: Եվ երբ այդ հղումների միջոցով մարդիք ցանկանում են մտնել ցանկալի էջը, տվյալ էջը բացվում է անվնաս, բայց նույն ժամանակաընդացքում տվյալ անձի համակարգչում է հայտնվում (իմ մոտ, այն տեղավորվել էր` «system32» ծրագրային թղթապանակում, եւ թույլ չեր տալիս համակարգիչս վերաբեռնել-restart):
Վահագն Ղուկասյան
6.12.2007

Last Page | Page 10 of 80 | Next Page
Sedo - Buy and Sell Domain Names and Websites project info: armblogs.info Statistics for project armblogs.info etracker® web controlling instead of log file analysis