Հայ տղերքի վիզան մերժել են
Դեռ հոկտեմբերին Լոս–Անջելեսում պետք է կայանար «Հայ տղերքի» մենահամերգը, որից հետո նրանք պետք է մասնակցեին Armenian Music Awards մրցանակաբաշխությանը։ Սակայն ԱՄՆ դեսպանատունը տղերքին վիզան մերժել է։ Պարզվել է, որ նրանք վիզա ցանկացել են ստանալ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, մինչդեռ պետք է խնդրեին բինզես–վիզա։ Խնդիրն այն է, որ բիզնես–վիզայի դեպքում, նրանք մենահամերգից հետո գոյացած եկամտից պետք է հարկեր մուծեին, իսկ եթե ստանա հրավիրյալի վիզան, ապա հարկեր չէին մուծի։
![]() |
Դժբախտաբար, տղաների պրոդյուսերի «շուստրիությունը» նրանց վրա թանկ է նստել։ Նրանց մերժել են, քանի որ դեսպանատունն ինքն է պարզել այցի նպատակները (պաստառները ամոբղջ գլենդելով մեկ փակցված էին, գումարած՝ գովազդը) ։ Այստեղ ընդամենը մեկ բան է «Հայ տղերքին» մնում՝ աշխատանքից ազատել պրոդյուսերին, հրաժարվել խոպանչու հոգեբանությունից և փորձել ևս մեկ անգամ, արդեն ազնիվ ճանապարհով վիզա ստանալ։ Ամերիկայում նրանք ունեն երկրպագուների մեծ բանակ։ Ես էլ եմ լսում «Հայ տղերք»։ Եվ կարծում եմ, Ամերիկյան շուկան ոչ միայն շահութաբեր է, այլև խիստ ուսուցողական։ Այստեղ շատ բան կա սովորելու անգամ նրանց համար։ |
