Լյովան, թե Դիմա՞ն
Ինչ ասեմ, ուղղակի զարմանալ կարելի է։ Ժամանակը անցնում է մարդկանց կողքով, քաղաքակրթությունը շրջանցում է, էլ չեմ ասում քաղաքական մշակույթը։ Հրավիրել Դիմա Բելանին, որ ելույթ ունենա հաջորդ օրը Ազատության հրապարակում և մի 100 հազար դոլար ծախսել միայն նրա համար, որ հրապարակի կեսը զբաղեցված լինի՞ ուրբաթ, երբ Լևոն Տեր–Պետրոսյանի հանրահավաքն է լինելու։
Ես չգիտեմ, թե ում գլխում է առաջացել էդ գաղափարը, բայց ուղղակի զավեշտալի է։ Զավեշտալի էլ չի, այլ ՈՂՈՐՄԵԼԻ։ Էդ աստիճանի գավառամտություն մեր օրերում ուղղակի ֆենոմենալ է։ Ես ինձ որևէ ճամբարի համախոհ կամ համակիր չեմ համարում, բայց այն ինչ տեղի է ունենում օգնելու է ԼՏՊ–ին, ոչ թե խանգարելու։
Լավ, ինչքան կարելի է «տապորով» աշխատել, «ոռով» մտածել (հազար անգամ ներողություն բառի համար, բայց իսկապես տեղին է) ու գեղի կլուբի մակարդակի «լակոտություններով» փորձել քաղաքական պայքար տանել։ Լավ ինչքան։ Անում են այնքան, որ էս ժողովուրդը մի օր իսկապես ոտքի հելնի ու ասի՝ հերիք է։
Հնարավոր չէ՞ ավելի խելացի գտնվել, ավելի հանգիստ և ծանրակշիռ առավելության հասնելու մեթոդներ մտածել։ Ի վերջո, հնարավոր է՞ ուղղակի ջենթըլմեն գտնվել։ Պարզ, իմաստուն և հայրենասեր։ ՈՒ ոչ թե «լակոտական» խայթոցներով փորձել ինչ–որ մեկին խանգարել։ Ուղղակի ողորմելի է...
Մյուս կողմից, եթե Մուկը, իր անգրագետ հալով դարձել է փոխվարչապետ, Դոդը՝ ԱԺ խմբակցության առաջնորդ, Անդոն դեռ նախարար է, գեղացի Երվանդն էլ՝ մայրաքաղաքի պետ, էլ ինչ եք ուզում։ Վերջինն ամենաշատն է ինձ հունից հանում...