Գրառում առաջին. հրավեր «մտքափոխանակության»
Posted on Wednesday 25 April 2007 at 02:25 PM in General
Չգիտեմ, որքանով կհաջողեմ այս բլոգում. բայց իմ նպատակն է ստեղծել լրագրողական փոքրիկ վիրտուալ համույթ, որտեղ բոլորը կկարողանան կիսվել իրենց մտահոգություններով…դա լինի «գլոբալ» մասնագիտական հարցեր, կամ թեկուզ ընթացիկ, կապված որոշակի տեխնոլոգիաների, ձևերի կիրառման: Ինձ համար այս բլոգը կարևոր է ոչ այնքան ինքնաարտահայտվելու, որքան մյուսներին լսելու համար: Լրագրությունն այսօր մեր երկրում, մեղմ ասած, իր ոչ այնքան լավ օրերն է ապրում, ուստի խնդիրները շատ են և թեմայի պակաս չի զգացվի: Ի՞նչ ես կարծում, արժի՞…(ես այդպես էլ չկարողացա հիշել, սենց դեպքերում պետք է գրել արժե, թե արժի): Մի խոսքով, միացեք, գրեք, արտահայտվեք...
6 comments :: post a comment ::
0 trackbacks :: trackback url
::
link