Լրագրողական դիտարկումներ ու նոթեր

Բլոգը տեղափոխվում է նոր հասցե

Posted on Wednesday 26 December 2007 at 04:20 AM in General

Երկար պրպտումներից հետո, փորձելով մի քանիսը, ձեզ եմ ներկայացնում Լրագրողի՝ այսինքն իմ բլոգի նոր հասցեն՝ www.lragrox.blog.com. Այս կայքէջից հրաժարվում եմ, որովհետև հենց էջի սեփականատերը զգուշացրեց, որ այն շուտով փակվելու է։

Հուսով եմ նորը կհավանեք։ Դե ուրեմն, հանդիպման վայրը տեղափոխված է։ Հելանք, ապե………

Տեխնիկական անհասկանալի երկարատև խոտան

Posted on Monday 12 November 2007 at 11:18 PM in General

Հարգելի իմ ընթերցող։ Արդեն մի քանի օր է բլոգը գրեթե չի աշխատում, կամ աշխատում է ընդհատումներով։ Իմ բոլոր փորձերը կապվել սայթի պատասխանատու Մեսրոպի հետ անարդյունք են։ Փոխարենը շատ բան կար այս քանի օրը տեղադրելու՝ և հետաքրքիր և հրատապ։ Կփորձեմ ամեն օր մի բան տեղադրել։ Իսկ այդ ընթացքում ասացեք խնդրեմ, որ սայթում հնարավոր է բացել բլոգ, որը առանց ընդհատումների աշխատեր։

Գրառում առաջին. հրավեր «մտքափոխանակության»

Posted on Wednesday 25 April 2007 at 02:25 PM in General
Չգիտեմ, որքանով կհաջողեմ այս բլոգում. բայց իմ նպատակն է ստեղծել լրագրողական փոքրիկ վիրտուալ համույթ, որտեղ բոլորը կկարողանան կիսվել իրենց մտահոգություններով…դա լինի «գլոբալ» մասնագիտական հարցեր, կամ թեկուզ ընթացիկ, կապված որոշակի տեխնոլոգիաների, ձևերի կիրառման: Ինձ համար այս բլոգը կարևոր է ոչ այնքան ինքնաարտահայտվելու, որքան մյուսներին լսելու համար: Լրագրությունն այսօր մեր երկրում, մեղմ ասած, իր ոչ այնքան լավ օրերն է ապրում, ուստի խնդիրները շատ են և թեմայի պակաս չի զգացվի: Ի՞նչ ես կարծում, արժի՞…(ես այդպես էլ չկարողացա հիշել, սենց դեպքերում պետք է գրել արժե, թե արժի):  Մի խոսքով, միացեք, գրեք, արտահայտվեք...

Sedo - Buy and Sell Domain Names and Websites project info: armblogs.info Statistics for project armblogs.info etracker® web controlling instead of log file analysis