Լրագրողական դիտարկումներ ու նոթեր

DVD Review: Studio 60 on the Sunset Strip

Posted on Tuesday 13 November 2007 at 08:40 PM in Movies, Videos and Music

Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են հեռուստատեսությունը։ Studio 60–ը անցած տարի ամերիկյան NBC հեռուստաընկերությամբ ցուցադրված այն եզակի սերիալներից, որը հետաքրքիր է, շատ խելացի, զվարճալի ու ամենակարևորը՝ հեռուստատեսության մասին։ Սցենարն ուղղակի ցնցող է՝ բարձրակարգ երկխոսություններ, հզոր դերասաններ...

Սերիալը պատմում է ամեն ուրբաթ հեռարձակվող մեկ ժամանոց ժամանցային հումորային ծրագրի մասին։ Ցույց է տալիս ներքին խոհանոցը՝ պրոդյուսերներին, սցենարիստներին, օպերատորներին, դերասաններին, հաղորդավարներին։ Մոտավորապես նույնը, ինչ 32 ատամն է անում, բայց ստուդիայում և մոտավորապես մի հինգ հազար անգամ պրոֆեսիոնալ։ Ուղղակի պետք է նայել, որպեսզի հասկանալ, թե ինչպես պետք է աշխատել։

Սցենարը խորհուրդ է տրվում հատկապես հեռուսատեսության ղեկավարներին կամ decision-maker–ներին, այսինքն նրանց, ովքեր որոշումներ են կայացնում։ Դիտեք, ու հասկացեք, ինչպես պետք է աշխատել ստեղծագործական խմբի հետ, ինչպես պետք է որոշումներ կայացնել ու քանի հոգով պետք է աշխատել։ Բացառիկ սերիալ, բացառիկ դերասանական կազմով և ուղղակի հանճարեղ սցենարով։ Ի դեպ, սցենարիստը Ահարոն Սորկինն է։ Իմ նոր կումիրը։

Ի դեպ, որևէ մեկը կարող է պատահմամբ տեսե՞լ է այս սերիալը։

 

Emmy Awards 2007

Posted on Monday 17 September 2007 at 02:04 AM in Movies, Videos and Music

Փոփկորն, գարեջուր, հեռուստամանյակների մի խումբ կիրակի ուշ երեկոն հաջորդ շաբաթվա դասերը պատրաստելու, քնելու կամ հանգստանալու փոխարեն իրականում դիտում էր Emmy Awards–ը՝ Օսկարի հեռուստատեսային տարբերակը։ ՈՒ գիտեք ի՞նչ. շատ էլ կարգին երեկո էր։ 

Ամենագլխավորը՝ The Sopranos սերիալը, որ հուլիսին ավարտվեց ստացամ Էմմի՝ լավագույն դրամա անվանակարգում։ Սա իսկական հաղթանակ էր։ Իսկական ճանաչում։ Էմմի տալիս են մի սերիալի, որն արդեն գոյություն չի։ Վերջին անգամ այսպիսի բան տեղի էր ունեցել 30 տարի առաջ։ Սոպրանսոների ամբողջ կազմը բարձրացավ բեմ ու ամբողջ դահլիճը նրանց հոտնկայս ողջունում էր։

Ի դեպ, դահլիճի մասին։ Այս անգամ բեմը տեղադրված էր ուղիղ մեջտեղում ու անվանակարգերը ներկայացնողները անընդհատ կատակում էին թիկունքով կանգնելու համար։ Հաղորդավարն էլ ոչ այն պիրուետ էր տալիս, ոչ այն հոլի պես ֆռում էր։ Weird and strange....

Ու ամենակարևորը՝ Ջուլիա Ռոբերտսին թոշակի ուղարկելուց հետո մեր սիրտն այժմ բաբախում է մեկ այլ գեղեցկուհու էկրանին նայելիս։ Կաթրին Հիգլ, որի ազգանունը անընդհատ խառնում էին՝ Հեյգըլ, թե Հիգըլ։ Նա վերջերս նկարահանվել է knocked up` Կարծես հայերեն թարգմանել են Մի քիչ հղի ֆիլմում։

Կաթրինը ստացավ լավագույն դերասանուհի երկրորդական պլանի համար անվանակարգը։ Պետք է նկատել, որ հենց այս անվանակարգում շատ ուժեղ մրցակցություն էր։ Մրցանակը ստանալիս աղջիկն ասաց, թե նույնիսկ մայրն ասում էր՝ թե կարևորը մասնակցությունն է, հույս չունենաս, որ կհաղթես, շնորհակալան խոսք մի պատրաստի, ուղղակի վայելիր երեկոն։ Ու պատկերացնում եք՝ հաղթեք։

Շատ ուրախ ենք Ջոն Ստյուարտի համար՝ լավագույն ժամանցային հաղորդման անվանակարգում հաղթելու համար։

Այս հաղորդմանը հումորով խոսում են այնպիսի լուրջ թեմաներին մասին, որ անգամ CNN իրեն չի կարող թույլ տալ։ Comedy Central–ով հեռարձկավող Daily Show with John Stuart հաղորդումը մեր ամենօրյա սնունդն է։

Կոնան Օ՛Բրայանի գրեթե համանման հաղորդումը հաղթեց լավագույն սցենարական խմբի աշխատանքի համար։ Նկարում մի քիչ վախենալու է, բայց որ գրիմով դուրս է գալիս, կարգին մարդկային տեսք ունի։

Շատ լավ հաղորդում է՝ Late Show with Conan O'Brien։ Ահավոր խելացի կատակներ, լավ հարցազրույցներ, անսպասելի անցումներ։ Մի խոսքով հալալա....

Հիմա, ամերիկյան հեռուստամանյակների խումբը, իմի բերելով 2006–ի հեռուսադրամաների քանակն ու որակը, տեսականին և բովանդակությունը, հայկական հեռուստաընկերություններին առաջարկում է գնել ու էն էլ ԱՆՄԻՋԱՊԵՍ...

1. The Sopranos *****

2. Grey's Anatomy *****

3. Heroes****

4. The House****

5. Ugly Betty****

Video Reiew: Brow Down. Ռեփ՝ Գլենդելի մասին

Posted on Wednesday 29 August 2007 at 12:14 AM in Movies, Videos and Music

Անկեղծ ասած չգիտեմ ովքեր են, բայց ռեփ են երգում Գլենդելահայ կյանքի մասին։ Նույնիսկ անգլերենի վատ իմացությամբ կարելի է հասկանալ ինչի մասին է։ Իմ տպավորությամբ, դատելով երգիչների և տեսահոլովակի որակի, այն կարծես ինքնախոստովանություն լինի...

UPDATE: Գլենդելից շատ օպերատիվ արձագանքեցին այս բլոգին և րոպեների ընթացքում հաջողվեց պարզել, թե ո՞վ է երգում հայերի մասին այս տեսահոլովակում....Ո՞վ...Կարդացեք Comment բաժնի առաջին հաղորդագրությունը։

Փերիս Հիլթոնի հետքերով...հիմա էլ Շպրոտը

Posted on Friday 24 August 2007 at 02:50 AM in Movies, Videos and Music

Այս վիդեոն երկար ժամանակ Երևանում անցնում էր բառի բուն իմաստով ձեռքից ձեռք, այսինքն բջջայինից բջջային։ Այժմ էլ արդեն հայտնվել է Youtube-ում։

Այս վիեոյի ամենազավեշտալին այն է, որ Youtube-ի այս բաժնում Շպրոտը հանգրվանել է Լինդսի Լոհանի և Փերիս Հիլթոնի հարբած վիդեոնի հարևանությամբ։ Ինչպես ասում են՝ Welcome to the club, baby։ Ռեակցիները՝ Comment բաժնում։

Իրարանցում ցեղասպանության գրքի շնորհանդեսին

Posted on Tuesday 7 August 2007 at 12:30 PM in Movies, Videos and Music

Բավարար չէր, որ Մարգըրետ Աճեմյանի վրա հարձակվել էին Նյու–Յորքում իր գրքի շնորհանդեսին, հիմա էլ անհասկանալի իրարանցում եղավ Գլենդելում։ Գրողը եկել էր հայկական ամենահին գրատուն՝ "Ապրիլ" անունով, որտեղ պետք է ընթերցեր հատվածներ գրքից, ստորագրություններ տար և պատասխաներ հարցերին։

Սկզբում պատմեց իր մոր, ընտանիքի մասին, հետո հատվածներ կարդաց գրքից։ Սկսվեց հարց ու պատասխանը։ Հենց առաջին րոպեից փոքրիկ սրահի լսարանը բաժանված էր երկու հատվածի։ Չէի հասկանում ինչու՞, պարզ դարձավ ավելի ուշ։

Ամեն ինչ սկսեց մի մարդ, որն ասաց, թե իր կարծիքով հայերին սպանել են ոչ քրիստոնյա լինելու պատճառով։

ՄԱՐԴ  ԱՋ ՃԱՄԲԱՐԻՑ– Ես կկարծիմ որ, հայերուս ջարդել են ոչ մեր կրոնքի պատճառով։ Ատ ուներ քաղաքական նպատակ։

Մարգըրետ– անգլ.– Իմ մայրիկին և նրա ընտանիքին հետապնդել են հենց այդ պատճառով։ Այս գիրքը գեղարվեստական գործ լինելով հանդերձ պատմում է առանձին վերցրած մեկ ընտանիքի իրական պատմությունը։

ՄԱՐԴ ՁԱԽ ՃԱՄԲԱՐԻՑ– Ոչ, ցեղասպանության հիմքում ընկած էր մեր հավատը։ Մարգըրետ, մի լսեք նրանց, նրանք ներկայացնում են հայերի ամոթալի թրքամետ հատվածը։ Ինչու եք եկել այստեղ։

ԱՋԻՑ– Ինչու ամոթալի։ Չէ որ կան ընտանիքներ, որոնց թուրքերը փրկել են։ Իմ մեծ մամին ու պապին թուրքերն են փրկել։

ՁԱԽԻՑ–Դե գնացեք թուրքերին դա պատմեք։ Մենք այստեղ Ձեզ համար չենք հավաքվել։

ԱՋԻՑ– Մենք գտնվում ենք ազատ երկրում, ինչ կուզիմ, կխոսիմ։

ՁԱԽԻՑ–Լռիր, սա թուրքական սաբոտաժ է։

Մարգըրետ–Եկեք գրքից խոսենք։

ԱՋԻՑ– Ինչ է լինում գրքի վերջում։

ՁԱԽԻՑ– Հա, իսկապես, բա չասացիք գրքի վերջի մասին։

Մարգըրետ– Գիրքը, որ կարդաք՝ կիմանաք։

Մեջտեղից– Է, մամեդ փրկվում է ջարդի՞ց...

Մարգըրետ–Եթե ծնվել եմ երկրորդ աշխարհամարտից հետո, ինչ եք կարծո՞ւմ....

DVD Review: Big Story in a Small City

Posted on Tuesday 7 August 2007 at 02:00 AM in Movies, Videos and Music

Քիչ առաջ դիտեցի Գոռ Կիրակոսյանի "Մեծ պատմություն փոքր քաղաքում" գեղարվեստական ֆիլմը DVD–ով։ Անկեղծ ասած շատ խնդացել եմ, որովհետև լավ հումար կար։

Սկզբում տպավորություն ես ստանում, որ դիտում ես Մեր Բակի հերթական սերիան։ Հրանտ Թոխատյանը իր մշտական բակում, իր հարևանների հետ զրուցում, խոսում է։ Երաժշտությունը, դինամիկան սկզբում շատ "բակային" էր։ Հետո՝ Հրանտի հերոսը զոհվում է։ Կարծում եմ ռեժիսորի կողմից միտումնավոր արված քայլ էր հենց նույն այդ զուգահեռներից խուսափելու համար։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ պետք էր, որ հենց

Հրանտը լիներ։ Մանավանդ որ, ամբողջ ֆիլմում հորիզոնական դիրք ընդունած քնած էր։

Այդքանով հանդերձ, ֆիլմի, իմ կարծիքով ամենաուժեղ և հաջողված հատվածը դերասանների ընտրությունն է։ Ինչպես ամերիկացիներն են ասում Casting–ը շատ լավն էր՝ գլխավոր հերոսները երիտասարդներ էին, շատ էին նոր դեմքերը, հներն էլ էպիզոդիկ էին և տեղին։ Ի դեպ, դեռ հենց այստեղ երևում է Խորեն Լևոնյանի դերասանական տաղանդը։ Նա այս ֆիլմում նկարահանվել էր մինչև "Մի վախեցիր"–ը։ Համոզիչ ու թեթև է խաղում։ Մեկ էլ գլխավոր հերոսի քույրը։ Էլի նորեկ էր, բայց լավիկն էր՝ աշխատանքի իմաստով՝ առաջին հերթին։

Կարծում եմ թերի կողմերից էր սաունդտրեկը։ Արամ Ավագյանը շատ լավ երաժշտություն էր գրել, որը իմ տպավորությամբ մի քիչ շատ էր օգտագործված։ Չեմ ասում, որ ուրիշ երաժշտություն չկար, չէ՝ կար, բայց հիմնական "լեյտմոտիվը" շատ էր։  Ոչ կիրթ հայերենը անխնա օգտագործված էր, բայց, երևի պետք էր։  Էդ հարցում ով ինչ կարծիք ունի՝ ճիշտ է։

Ընդհանուր սցենարը ռիսկային էր, բայց ռեժիսորը հաջողությամբ կարողացել է իրավիճակների կատակերգության ժանրը կառուցել։ Օպերատորական աշխատանքը որակյալ էր։

Ողջունելի է, որ ֆիլմի պրիմիերայից մի քանի ամիս անց դուրս եկավ DVD–ն, որը քիչ թե շատ մոտենում է միջազգային չափանիշներին։ Այստեղ տեղադրված էին երկու՝ Գլենդելի և Երևանի հետցուցադրության առաջին արձագանքները, "ֆիլմ ֆիլմի մասինը"՝ այսինքն նկարահանումների մասին ռեպորտաժ, ու անգամ թրեյլերը՝ գովազդային տարբերակը։ Ի դեպ, հենց միայն դրանից երևում է, որ Գոռը ամերիկյան կինոկուլտուրայի մարդ է։ Թրեյլերի վերջին լուսագրերը տեսել ե՞ք...մնում էր վերջում ասեր՝ PG 13...:)

Մի խոսքով, վատ չէր։ Եթե հաշվի առնենք, որ երկար ընդմիջումից հետո օգտագործվել է Հայֆիլմի սրահները, որ ամերիկահայ երիտասարդը փորձում է ներմուծել ամերիկյան փորձ՝ օրինակ դերասաններին ստիպելով փորձ անել մինչև նկարահանումները, իսկ օպերատորին՝ նկարահանել ըստ ռասկադրովկով՝ այսինքն արդեն ծրագրավորված սցենարով։ Եթե նույնիսկ չպատկերացրեցիք դա ինչ է, DVD–ի վրա՝ ինչպես է ստեղծվել ֆիլմը, դերասաններից մեկը խոսում է հենց այդ մասին։  Իհարկե, կլինեն մարդիկ, որ կասեն՝ Գոռն ուր էր, որ մենք նույնը անում էին Հայֆիլմում։ Բայց խնդիրն այն է, որ հիմա չեն անում և արդեն քսան տարի է չեն անում։

Մնում է վերջում Բրավո ասել Կարո Կիրակոսյանին։ Նա ֆիլմի պրոդյուսերն է և Գոռի և նրա եղբոր՝ Միհրանի հայրիկը։ Հենց նրա անմիջական մասնակցությամբ Գոռն այսօր արդեն խոստումնալից ռեժիսոր է, իսկ Միհրանը՝ բարձրակարգ պարող։ Հա, նա հենց Մադոննայի հետ պարող հայտնի հայ տղան է՝ Կարոյի որդի Կիրակոսյան Միհրանը։

Ի դեպ, շատ շուտով կհրապարակվի Կարո Կիրակոսյանի հետ հարցազրույցը։ Նա պատմել է Գլենդելյան շոու–բիզնեսի ներքին խոհանոցի ու ամենակարևորը՝ "մենյույի գների" մասին։

Comment բաժնում առաջարկում եմ գրել Ձեր տպավորությունները ֆիլմից։ Ի դեպ, ֆիլմը Բեվերլի Հիլզ կինափառատոնին ստացել է "Լավագույն օտարկերկրյա ֆիլմ" մրցանակը։

Movie Review: Լունգինի "Կղզի" ֆիլմի առիթով

Posted on Monday 30 July 2007 at 03:55 PM in Movies, Videos and Music
 

Շատ եմ տպավորված Պավել Լունգինի "Կղզի" ֆիլմով: Գիտեմ, գուցե փոքր ինչ ուշացած է ակնարկս, հատկապես հայաստանցիների համար, նրանք ֆիլմը դիտել են: Ինձ նոր է հասել: Ով չի տեսել ասեմ, որ ֆիլմը մեղքի, հանցանքի և հավատի մասին է: Նայում էի ֆիլմը ու մտածում, որ օրինակ մինչև հիմա մենք ֆիլմեր ենք արել ցեղասպանության մասին, զոհերի, փրկվածների, նրանց սերունդների, բայց երբեք չենք արել դահիճների մասին: Չէ որ տեսել ենք լուսանկարներում, որ ըստ էության Տեր Զոր հայերին ուղեկցում էին երիտասարդ թուրք զինվորներ: Ինչ էին իրենք մտածում: Ինչպես ապրեցին` աչքի առաջ տեսնելով այդքան սպանություն:  

Եթե գիտեք այդպիսի ֆիլմ կամ գիրք, ապա խնդրում եմ` Comment բաժնում գրեք այդ մասին: Հաճույքով կդիտեմ/կկարդամ: Եվ ընդհանրապես ինչ եք մտածում` դուք ինքներդ կուզենայիք այդ մասին իմանալ:  

Մի անգամ Աֆրիկայում...Բուշը պարեց

Posted on Sunday 29 April 2007 at 02:21 PM in Movies, Videos and Music

Աֆրիկայում Ջորջ և Լորա Բուշերը պարում են աֆրիկյան պար: Պատկերացնում եք մեր Քոչարյանները սենց մի բան անեին...

"Անվճար գրակախառնություն"

Posted on Thursday 26 April 2007 at 10:49 PM in Movies, Videos and Music
Youtube-ում տեղադրված այս վիդեոն շահել է առաջին մրցանակաը, որպես վեբ-կայքի լավագույն մարդասիրական ակցիա: Այն կոչվում է "Free Hugs", այսինքն "Անվճար գրկախառնոցներ": Թվում է, թե սթից բան է, բայց տեսահոլովակը իսկապես հուզիչ է ու գեղեցիկ...երբեմն մենք իսկապես պարզ բաների կարիք ունենք: Գրեք ձեր ռեակցիան Comment բաժնում...

Movie Review: «Fracture» նոր ֆիլմ Էնտոնի Հոպկինիսի մասնակցությամբ

Posted on Wednesday 25 April 2007 at 10:09 PM in Movies, Videos and Music

Քիչ առաջ նայեցի «Fracture» գեղարվեստական ֆիլմը էնթոնի Հոպկինսի և Ռայան Գոսլինգի մասնակցությամբ: Անկեղծ ասած մի քանի ֆիլմերից ընտրեցի սա, որովհետև կինոքննադատները ընդհանուր առմամբ վատ չէին արտահայտվել: Բայց, դե, էդքան էլ լավը չէր:

Հոպկինսը էլի իր հին և արդեն ծամծմած դերում է՝ խելացի, տաղանդավոր մարդասպանի: Եվ էլի «խաղեր» է տալիս քննիչի հետ, որը մարմնավորում է Ռայան Գոսլինգը: Դերասանները մի տեսակ, կարծես հավես չէին խաղում: Երկուսի դեպքում էլ դերը կարծես դեժա վյու լիներ՝  երեք ֆիլմում Հոպկինսը արդեն մարմնավորել է տաղանդավոր մարդասպանին, դոկտոր Լեկտորին: Գոսլինգի համար էլ, սա բավականին հեշտ դեր էր: 

Վերջերս նրա մասնակցությամբ մեկ այլ ֆիլմ էլ էի տեսել, որը նաև Օսկարի էր առաջադրվել՝ «Half Nelson» թմրամոլ ուսուցչի մասին, ավելի լավ էր խաղում, քան այստեղ: Էս ջահելին մի տեսակ ինքնավստահ, կարիերիստ դեր չէր սազում: Նա ֆիլմի սկբզում պետք էր մասնավոր ընկերությունում աշխատանքի անցներ, նույնիսկ իր ապագա շեֆի հետ, շիկահեր բոսսի հետ սեքս է անում, գնում իրենց տուն...Բայց, էդ մեր Հոպկինսը համը հանում է:

Մի խոսքով, եթե այս երկուսի երկրպագուն եք, ապա կարող եք վարձույթից վերցնել և նայել: Բայց ոչ էկրանին: Դուք ի՞նչ եք տեսել վերջերս:

Հղումներ


Sedo - Buy and Sell Domain Names and Websites project info: armblogs.info Statistics for project armblogs.info etracker® web controlling instead of log file analysis